Articles/հոդված

Նախագծային ուսուցումը կրտսեր դպրոցում

Հոդված

Տարիների ընթացքում դասավանդողը ավելի ու ավելի է կողմնորոշվում ու հմտանում այս կամ այն նախագիծ իրականացնելիս: Նախագծային ուսուցումը անհատական է, և մեկ դասավանդողի նույն նախագիծը կարող է էապես տարբերվել մյուս դասվանդողների իրականացրած նույն նախագծից: Կարևորն այստեղ բովանդակությունը, բուն նյութը պահելն է, իսկ մեթոդը կարող է և իրականում տարբեր է յուրաքանչյուրի մոտ:

Կրտսեր դպրոցում նախագիծ իրականացնելիս օգտվում եմ ինչպես կրթահամալիրի օրացուցային նախագծերից, այնպես էլ կազմում եմ նախագծերի իմ ցանկը, որը համապատասխանում է սովորողների այս կամ այն տարիքային խմբին, իմացության մակարդակին:

Օտար լեզվի դասավանդման տեսանկյունից նախագծերը կարելի է իրականցնել՝ ելնելով նախագծերի հետևյալ պայմանական տեսակներից.

Ընտանեկան նախագիծ

Թարգմանական նախագիծ

Ավանդապատում

Թերևս կարելի է նախագծերի այս ցանկը ընդլայնել՝ ելնելով առարկայի առանձնահատկությունից, դասավանդողի մոտեցումից: Սակայն կրտսեր դպրոցում դասավանդելու տարիներին արդյունավետ են ստացվում նաև սովորողի կարողությունները արտացոլող տեսաֆիլմերը, որոնք ևս կարող են տեղ գտնել նախագծերի շրջանակում:

Այսպիսով, նախագծային ուսուցումը օտար լեզվի դասավանդման մեջ արդյունավետ եմ համարում ընտանեկան նախագծեր իրականացնելիս, երբ նախագծի մասնակից է նաև ընտանիքի որևէ անդամ, նույնիսկ ամբողջ ընտանիքը: Ընտանեկան նախագծերը հնարավորություն են տալիս ծնողին ներգրավվելու ուսումնական պրոցեսում, իսկ սովորողն էլ անկաշկանդ ներկայանում է, և աշխատանքի արդյունքը հրապարակվում է ռադիոնյութի, տեսանյութի կամ պատումի տեսքով՝ կախված տարիքային որ խմբում է իրականացվում նախագիծը:

Օտար լեզվով թարգմանական նախագծեր իրականացնելը թերևս ամենահետաքիրներից է, որը զարգացնում է լեզվամտածողությունը, հարստացնում է բառապաշարը, և, ի վերջո, ձևավորում  է թարգմանական հմտություն սովորողների մեջ: Հատկապես ուշագրավ է սովորողների կողմից հորինված առակների թարգմանությունը, որը իրական է, պարզ ու մատչելի նույն սերնդի սովորողի համար: Այստեղ չկան բարդ, անհասկանալի բառեր, երկար նախադասություններ: Իսկ առակն ինքնին հետաքրքիր է և ուսուցողական: Սա համագործակցային նախագիծ է, երբ մայրենիի ուսուցիչը հեղինակում է իր նախագիծը, ինչպես օրինակ՝  <Հորինուկներ>, <Հորինված պատմություններ> , որը համագործակցային նախագծով թարգմանվում է այս դեպքում անգլերեն, և ստանում ենք երկլեզու առակների կամ հորինուկների ընթերցարան:

Ծեսերին և տոներին նվիրված նախագծերն իրականացնում ենք ավանդապատումներով, երբ սովորողը Ամանորի կամ Զատիկի տոնը պատումով ներկայացնում է իր անհատական բլոգում: Այս տոները ընտանեկան են և կարող են իրականացվել որպես ընտանեկան նախագծեր, ինչպես օրինակ <Զատիկը իմ տանը> կամ <Ամանորը մեր ընտանիքում>: Տոներին նվիրված նախագծերում կարևոր է բառապաշարի հարստացումը, որը հատուկ է տվյալ տոնին: Կրտսեր դպրոցում ընտրվում է բառապաշարի այն ցանկը, որը ավելի մատչելի է,և ինֆորմացիայի այն տեսակը, որը կարճ է, բայց կարևոր:

Որպես ամփոփում կարևոր է նշել, որ սովորող-դասավանդող համագործակցությունն է ապահովում տարատեսակ նախեգծերի ստեղծումը: Նախագծային ուսուցումը մի մոտեցում է, որտեղ կարելի է ազատ, անկաշկանդ և բազմակողմանի լուծում տալ թեմային, հետազոտական աշխատանքին: Սա այն է, ինչը տեսանելի է, շոշափելի է: Երբ ուսումնասիրված թեման մնում է ոչ թե օդում կամ անհայտ կորում որևէ թղթի հետ միասին, այլ կյանք է ստանում հետաքրքիր լուծումներով:

 

 

 

 

Articles/հոդված

The 3-rd day of the “Educational Autumn”

Today was the third day of our Educational Autumn. The day started with a dance training. Ann Eritsyan taught us a very nice dance called”Sebastio”. We are going to present it on the 18th of November on the days of the EduComplex.

Some of our teachers were busy tydying their classrooms, others were busy in the yard.

At 12:30 the English laboratory gathered to discuss some translation nuances. It was very effective. Mr Yura is a very experienced teacher and it is very kind of him to share his experience with us.

 

Articles/հոդված

Արդյոք խրախուսե՞լ գնահատականով

Խրախուսել գնահատականով, թե՞ խոսքերով

Դպրոցներում հաճախ կարելի է լսել դասավանդողի պատասխանն այն սովորողին, որը դժգոհություն է հայտնում յուրաքանչյուր աշխատանքի համար չգնահատվելու համար.

<<Սովորում եք ձեզ համար>>:

Թվում է, թե արդարացված է դասավանդողի պատասխանը՝ հաշվի առնելով, որ դպրոցում ձեռք ես  բերում գիտելիք, այլ ոչ թե գնահատական: Սակայն արդարացված է նաև աշակերտի պնդումը: Չէ՞ որ դա իր աշխատանքի դիմաց ինչ-որ կերպ <<վարձատրությունն>> է:

Ինչևէ, նմանատիպ փորձ ունեցա ինքս՝ իներորդ դասարանի սովորողների հետ դաս անցկացնելու ընթացքում: Դեռ նոր էինք ծանոթացել միմյանց հետ, և սովորողների համար անցումային համարվող ժամանակահատվածում դժվար կամ, թերևս, անհանար է լինում համաձայնության եզրեր գտնել միմյանց հետ համագործակցել ուսումնական գործընթացը ճիշտ և արդյունավետ կազմակերպելու համար:

Մի օր, դասարանական հանձնարարություն կատարելիս, ասացի, որ յուրաքանչյուր դասից հետո յուրաքանչյուր սովորող գնահատվելու է իր ակտիվության համար: Արդյունքը սպասվածից ավելին էր: Սովորողների մի խումբ, որում բացառապես տղաներ էին, այնպիսի ոգևորությամբ սկսեց աշխատել, որ հաշվի չառնելով գիտելիքների մակարդակը՝ բարձր թվանշաններ ստացան:

Այսպիսով, յուրաքանչյուր դասին նրանք ոգևորված հարցնում էին, թե այդ օրը գնահատվելու էին, թե ոչ:

Մեկ այլ դասարանում ասացի, որ երեք ապրես ստանալու դեպքում գնահատվելու են: Ամբողջ դասարանը, մի քանի սովորողի տարբերությամբ, ստացան բարձր գնահատականներ:

Որքան էլ ասենք, որ տվյալ սովորողը ինքը պետք է գիտակցի ուսում ստանալու արժեքը, միևնույնն է, նրանց մեջ նստած է մանկական մտածելակերպը, երբ ինչպես փոքրիկ երեխաներին ես կոնֆետ տալիս խրախուսելու կամ ոգևորելու համար, նրանց նույնպես պետք է խրախուսել՝ տալով իրենց վաստակած <<Կոնֆետը>>:

Articles/հոդված

Personal Learning Environment

Անձնական Ուսումնական Միջավայր

Մանկավարժական Նորարական Մեթոդ. Մեթոդն ինքնին ենթադրում է անընդհատ նորացվող մոտեցումների, միջոցների, հմտությունների կիրառում ուսումնական բնագավառում:

Որպես դասավանդող, անընդհատ փնտրտուքների մեջ եմ, թե ինչպես արդյունավետ կազմակերպեմ դասը, որ գոհ մնամ թե ես, թե սովորողները: Ամեն օր այցելում եմ բազմաթիվ ուսումնական կայքեր` տարբեր լեզուներով, հիմնականում անգլերեն կայքեր, քանի որ հույս ունեմ ծանոթանա լարտասահմանում իրականացվող այլընտրանքային մեթոդներին:

Հատկապես հետաքրքրությունս գրավում էին 1-1 ծրագիրն իրականացնող դպրոցները: Այդպիսի մի հոդված կարդացիhttp://www.edweek.org/կայքում` Անհատական Ուսումնական Միջավայր վերնագրով, ոտեղ ուսումնական միջավայրում կենտրոնում է անհատականությանը:

Ի՞նչ է Անձնական Ուսումնական Միջավայրը: Այս համեմատաբար նոր և ճկուն կառույցը թեև անհասկանալի է շատերի համար, սակայն մեծ տարածում է գտնում շատ ու շատ դպրոցներում:

Ծրագրի իրականացման համար կիրառվում են այնպիսի տեխնոլոգիաներ ևգործիքներ, ինչպիսիք են առցանց ռեսուրսների կազմակերպիչները ինչպես Symbaloo-նև  EverNote-ը: Այս մոդելը նվիրված է ոչ թե որոշակի տեխնոլոգիայի, այլ այնընթացքին, որը նպատակ ունի տեսանելի դարձնելու և կազմակերպելու տեղեկատվության և աղբյուրների ներհոսքը, որի հետ ամեն օր բախվում են սովորողները:

Բրաունի Համալսարանի տնօրեն Վենդի Դրեքսլերը Անձնական Ուսումնական Միջավայրը ներկայացնում է որպես անձնական ուսումնական տարածքի ձուլումը տարբեր ռեսուրսների  հետ: Նա կարծում է, որ ծրագիրն իրեն կարդարացնի, երբ կկիրառվի ամբողջությամբ, ոչ թեմասամբ միայն:

Ծրագր իիրականացման համար նրանք կիրառումեն Symbaloo-ն՝ մի անվճար ծառայություն, որը հնարավորություն է ընձեռում օգտատերերին մեկ էջի վրա ունենալ մուտք դեպի տարբեր կայքեր, տեսաֆիլմեր, և այլ ռեսուրսներ ու թվային գործիքներ, որտեղ յուրաքանչյուր պատուհան բացվում է հղումի տեսքով:

Symbaloo-ն տրամադրում է ծրագրեր ուսուցիչների համար, որպեսզի սովորեն, թե ինչպես միավորել անձնական ուսումնական միջավայրն ու տեխնոլոգիան իրենց դասարաններում:

Դպրոցում սովորողները ստեղծում են իրենց անձնական Symbaloo-ի էջերը՝  իրենց կողմից հաճախակի օգտագործվող կայքերի հղումներով, ինչպես օրինակ, իրենց փոստի հաշիվը, բլոգների հղումները, դպրոցի կայքի հղումը:

Հանուն սովորողների ապահովության, և , որպեսզի վերահսկվեն սովորողների գործունեությունները, պրն Հոլինգերը իր համակարգչի մեջ տեղադրեց մի սարք, որը թույ լտվեց նրան տեսնելու, թե սովորողները ինչ են անում իրենց համակարգիչներում: Հատկապես նա ուներ մի պատուհան, որով տեսնում էր, թե յուրաքանչյուր սովորող ինչպես է մոտենում իր դպրոցական աշխատանքին:

Սովորողները ուսումնական օրը սկսում են իրենց  Symbaloo-ի էջ մուտք գործելով, որը տրամադրում է համացանցային հղումներ՝ իրենց առարկաներից յուրաքանչյուրի համար:

Այնուհետև տեսնում են, թե դասավանդողներից ով ինչ նյութ է տեղադրել, կատարում են առաջադրանքները, նաև դպրոցական աշխատանքները:

Այս ծրագիրը հատկապես արդյունավետ է նախագծային ուսուցում  և 1-1 մոդելն իրականացնող դպրոցների համար, երբ սովորողներն աշխատում են իրենց թվային գործիքներով՝ նեթբուք-նոթբուքերով, պլանշետներով, սմարթֆոններով:

Տնօրենի կարծիքով, կարևոր է իմանալ, թե սովորողը որքան լավ է տիրապետում նավարկելու հմտությանը օր՝. Google-ի տիրույթում:

Շենոն Միլլերը, ով աշխատում է դպրոցում որպես գրադարանավարուհի, ասում է, որ իրենց դպրոցում անձնական թվային միջոցներով ներկայանում են միայն 6-12-րդ դասարանցիները:

Կրտսերները ևս  սովորում են տեխնոլոգիապես հագեցած միջավայրում՝ օգտագործելով պլանշետներ և այլ գործիքներ: Դասավանդողը, կամ ավագ սովորողներն են ստեղծում Անձնական Ուսումնական Միջավայր՝ավելացնելով հղումները այնպիսի սոցիալական ցանցերի, և այն բլոգների, որոնցով հետաքրքրվում են:

1-1 համակարգչային միջավայրը օգնեց դասավանդողներին կապ հաստատել ծայրամասերում ապրող սովորողների հետ: Ի վերջո , ծրագիրը թույլ է  տալիս սովորողներին առցանց փնտրե լտեղեկատվություն, կապեր հաստատել, վերլուծել տվյալներ, մի աղբյուրից գնալ մյուսը, համեմատելև հակադրել: Սա բարձրագույն մտածողական հմտությունէ, որը ավելի պատրաստված կդարձնի սովորողներին նմանատիպ գնահատման համակարգում:

Articles/հոդված

Նախագիծ. Միջմշակութային հաղորդակցություն

Թեմա: Միջմշակութային Հաղորդակցություն

Տեսակը` կարճաժամկետ

Ժամկետ` Հունվարի 17-22

Մասնակից` Միջին դպրոց`9.1 դասարան

Նպատակն ու խնդիրները

  • Կրթական– Սովորողներին ծանոթացնել այլ մշակույթների լեզվամտածողությանը, մշակութային առանձնահատկություններին, հավատքին, կրոնական ծեսին և այլն:

Սովորեցնել ինքնուրույն աշխատելու և շփման հմտություններին:

  • Դաստիարակչական: Գիտակցել՝ ինչպիսի խնդիրներ , տարաձայնություններ կարող են առաջանալ մշակույթների տարբերության պատճառով:
  • Տեխնիկական միջոցների կիրառում– համակարգիչ, պրոյեկտոր, էկրան, նկարներ, տեսաֆիլմեր:

Հիմնական Հարցեր

Ո՞րն է միջմշակութային հաղորդակցության ուսումնասիրության առարկան:

Խնդրահարույց հարցեր

  • Ինչպիսի՞ խնդիրների կարող է հանգեցնել մշակույթների տարբերությունը:
  • Ի՞նչ պահվածք ցուցաբերել նման իրավիճակում:
  • Ի՞նչ անել, որպեսզի նման խնդիրներ չառաջանան:

Խորհուրդներ

  • Խուսափեք ավելորդ միմիկաներից և ժեստերից:
  • Ուսումնասիրեք տվյալ մշակույթում ընդունված ողջույնի ձևերը:
  • Ծանոթացեք  խոհանոցին, ընթրելու կանոններին:

Ուսումնական Հարցեր

  • Ի՞նչ ենք հասկանում միջմշակութային հաղորդակցություն ասելով:
  • Ի՞նչպես կարելի է ավելի հեշտ ծանոթանալ տվյալ երկրի մշակույթին:
  • Ի՞նչ ուժ ունի մշակույթը:
  • Որո՞նք են այդ երկրի մշակութային արժեքները:
  • Կարո՞ղ է արդյոք մշակույթը օգնել կամ խանգարել մարդուն:
  • Ինպիսի՞ բառապաշարային և քերականական առանձնահատկությունների կարելի է հանդիպել:

Ավանդույթներ

  • Ի՞նչ ավանդույթներ են գործում տվյալ երկրում: Համեմատել ձեր երկրի մշակույթում ընդունված ավանդույթների հետ:

Ակտիվ բառապաշարի և ճիշտ քերականական կառույցների օգտագործում:

Հետազոտական աշխատանքի կազմակերպում:

Ստեղծագործական մոտեցում:

Սովորողները օգտվել են https://lasatryan.wordpress.com/2013/12/03/intercultural-communication%D5%B4%D5%AB%D5%BB%D5%B4%D5%B7%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B2%D5%B8%D6%80%D5%A4%D5%A1%D5%AF%D6%81%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8/ հղումից

Արդյունք`http://www.youtube.com/watch?v=NcJP6SoOJ8U&feature=youtu.be

http://www.youtube.com/watch?v=QwGKfAHuX98&feature=youtu.be

Usa from Arenjan

Միջմշակութային hաղորդակցությունը համընդհանուր հաղորդակցության ձև է: Նրա ուսումնասիրության առարկան տարբեր երկրների մշակույթների ուսումնասիրությունն է, նրանց աշխարհընկալումը:

Հետազոտական աշխատանք սկսելու համար որպես ուսումանսիրվող առարկա վերցնում ենք երկու երկրների մշակույթները: Այս դեպքում սկսենք համեմատել Չինաստանն (Ճապոնիա) իր մշակութային առանձնահատկություններով և ԱՄՆ-ն:

Մշակում ենք այս երկու երկրների մշակույթների մասին տեքստերը, ծանոթանում և յուրացնում ենք ակտիվ բառապաշարը, կազմում ենք հարցեր, կազմակերպում քննարկում: Հետազոտությունն ավարտելուց հետո գտնում ենք, թե ինչպիսի նմանություններ կան երկու մշակույթների միջև, այնուհետև անցնում ենք տարբերությունների բացահայտմանը, որն էլ հանգեցնում է անհամաձայնության և կոնֆլիկտի պատճառ դառնում շատ դեպքերում:

Նմանօրինակ տարբերություններ հանդիպում են ինչպես կախված մշակութային առանձնահատկություններից, օրինակ ծաղիկների ճիշտ ընտրությունը  ըստ գույնի և տեսակի, այնպես էլ բառապաշարում: Օրինակ այնպիսի արտահայտություններ ինչպիսիք են “Gonna” (Going to), “Hafta”(have to), սովորական են երկար տարիներ ԱՄՆ-ում բնակվողների համար, սակայն շփոթեցնող են օտարերկրացիների համար:

Կոնֆլիկտի մեջ հայտնվելիս ամենակարևորը հանգստություն և հանդուրժողականություն դրսևորելն է: Պետք է փորձել ամեն կերպ դուրս գալ նման խառնաշփոթից:

Բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են մեկնել օտար երկիր, պետք է գիտակցեն, որ բախվելու են մշակութային տարբերությունների հետ, և ճիշտ կլինի ուսումնասիրել այդ երկրի մշակույթը, մի քանի կարևոր արտահայտություններ սովորել, քանի որ տարբերությունները կարող են նկատվել ողջույնի պահից սկսված, խուսափել ավելորդ ժեստերից և միմիկաներից, գրկախառնվելուց:

Այսպիսով, միջնշակութային հաղորդակցությունը սովորողների մոտ ընդլայնում է գիտելիքների ծավալը այլ մշակութների մասին, ծանոթացնում մշակութային, հավատքի, կրոնական ծեսերի առանձնահատկություններին: