2017թ.-ի սեպտեմբերի  4-8

Համագործակցային նախագծեր

Նախագիծ՝ Ամեն ինչ ձեզ համար երեխաներ

Նախագծի տեսակը՝ երկարաժամկետ (շուրջտարյա)

Նախագծի մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանների սովորողներ

Նախագծի հեղինակներ՝ Լիանա Ասատրյան, Գայանե Փարվանյան

Ընթացքը՝ սովորողները այցելում են մանկական զբոսայգիներ, սրճարաններ, տիկնիկային թատրոն: Պատրաստում են անգլերեն նյութեր՝ ռադիոնյութ, տեսաֆիլմ, պատում, և այլն:

Նպատակը՝

Սովորողների մեջ զարգանում է հաղորդակցության հմտությունը, անգլերեն և ռուսերեն մտքերը վերերտադրելու կարողությունը:

Արդյունք՝

Սովորողները 2 օտար լեզվով՝ անգլերեն և ռուսերեն, կկարողանան ներկայացնել մանկական ժամանցի վայրերը: Նախատեսվում է երկլեզու էլեկտրոնային փաթեթի ստեղծում:

 

Թարգմանական նախագիծ

Անգլերեն+ բնագիտություն՝ բնագիտական ֆիլմերի թարգմանություն:

Նախագծի տեսակը՝ երկարաժամկետ(շուրջտարյա)

Նախագծի մասնակիցներ՝ 5-րդ դասարանի սովորողներ

Նախագծի հեղինակներ՝ Լիանա Ասատրյան, Իվետա Ջանազյան

Ընթացքը՝

Անգլերեն տեսաֆիլմերը դիտում և քննարկում ենք դպրոցում: Կատարում ենք տեքստի պարզեցում: Տեքստը սովորողները տեղադրում են իրենց բլոգներում: Բնագիտության դասի ընթացքում ւսուցչի հետ կատարում են շտկումներ: հայերենի դասին մշակում են տեքստը:

Նպատակը՝

Սովորողները կկարողանան տիրապետել տարրական բնագիտական տերմիններին և բառապաշարին:

Ակնկալվող արդյունք՝ տեսաֆիլմի ստեղծում:

Նախագիծ՝ Հեքիաթասաց

նախագծի տեսակը՝ երկարաժամկետ

Մասնակիցներ՝ 5-րդ դասարանի սովորողներ

Նախագծի հեղինակներ՝ Լիանա Ասատրյան, Գայանե Փարվանյան

Նպատակը՝

5-րդ դասարանի սովորողները թարգմանում են 2-րդ դասարանի սովորողների հորինած հեքիաթները անգլերեն և ռուսերեն, որի շնորհիվ հարստանում է սովորողների թարգմանական հմտությունը, ձեռք է բերում նոր բառապաշար և դրանք գործնականում կիրառելու հմտություններ:

Արդյունք՝

Թարգմանական բլոգի համալրում, աուդիոգրքի կազմում, ստեղծում:

Սովորող-սովորեցնող նախագիծ

Նախագծի տեսակը՝ երկարաժամկետ

Մասնակիցներ՝ 5-րդ դասարանի սովորողներ-միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներ

Նախագծի հեղինակներ՝ Լիանա ասատրյան, Տաթև Ալեքսանյան

Նպատակը՝ տարատարիք խմբերում զարգացնել հաղորդակցության, ինֆորմացիայի փոխանակման, ինչպես նաև բանավիճելու  կարողությունն ու հմտությունը:

Ակնկալվող արդյունք՝ տեսադասի ստեղծում:

Ես Նախագիծ

Նախագծի տեսակը՝ կարճաժամկետ

Տևողությունը՝ սեպտեմբերի 4-18

Նախագծի մասնակիցներ՝ 1 և 2-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ սովորողները ներկայանում են անգլերեն, հարցերի և պատասխանների միջոցով ճանաչում են միմյանց, տեղեկանում մյուսների նախասիրությունների, ընտանիքի մասին:

Ընթացքը՝ բանավոր հարցերի միջոցով ուսուցիչը ստանում է սովորողների պատասխանները: Այնուհետև փորձում են սովորողները երկխոսության միջոցով կիրառել հարցերն ու պատասխանները:

Արդյունք՝ սովորողները պատրաստելու են նյութ իրենց մասին, իրենց նկարներով, ընտանիքի անդամների լուսանկարներով: Պատմելու են իրենց մասին անգլերեն: Շատ հավես նախագիծ, որը կհրապարակվի դասավանդողի բլոգում:

Hello September!

Նախագծի տեսակը՝ կարճաժամկետ

Տևողություն՝ սեպտեմբերի 4-17

Նախագիծ՝ Ողջույն սեպտեմբեր

Նախագծի մասնակիցներ՝ 3-5-րդ դասարանների սովորողներ

Նախագծի ընթացքը՝

My Summer adventures (իմ ամառային արկածները) վերնագրով սովորողներից յուրաքանչյուրը պատմելու է ամռան ընթացքում իր արկածների մասին: Նյութը ներկայացնելու է պրեզենտացիայի կամ տեքստի ձևով: Իր կատարած աշխատանքը հրապարակելու է իր անհատական բլոգում, համակարգելուց հետո միայն թողարկվելու է ուսումնական փաթեթի տեսքով:

Արդյունք՝ սովորողները յուրացնելու են մի շարք արտահայտություններ, կարողանալու են գործնականում կիրառել դրանք: Զարգանում է թե բանավոր, թե գրավոր խոսքը:

Նախագիծ՝ անգլերեն տեսաֆիլմերի ընտրանի

Նախագծի տեսակը՝ երկարաժամկետ

Մասնակիցներ՝ 1-ին դասարանի սովորողներ

Նպատակը-յուրացրած բառապաշարի գործնական կիրառում, ամրապնդում, ամփոփում

Օգտագործվող ՏՀՏ միջոցներ-համակարգիչ, ձայնարկիչ, տեսախցիկ և ֆոտոխցիկ

Ընթացքը՝

1.Սովորողները Paint ծրագրով նկարում են ընթացիկ թեմայի իրենց նախընտրած տարրը, և պատմում են դրա մասին։

Թեմա՝ ընտանի կենդանիներ

Ի՚ նչ է սա

Ի՚ նչ գույնի է

Սիրում եմ/չեմ սիրում

Մեծ է/փոքր է

  1. Նյութը ներկայացվում է տեսաֆիլմի տեսքով, նկարահանվում է սովորողը՝ ներկայացնելով իր սիրած կենդանին, միրգը, հագուստը։

Արդյունք. դասավանդողը համակարգում է ընթացիկ թեմայի արդեն իսկ պատրաստի տեսաֆիլմերն ու նյութերը, և որպես ուսումնական նյութ հրապարակում բլոգում, ենթակայքում։

 

Նախագիծ՝ իմ դպրոցը (“Մխիթար Սեբաստացու օրերը կրթահամալիրում”  նախագծի շրջանակներում)

Նախագծի տեսակը՝ կարճաժամկետ

Տևողությունը՝ նոյեմբերի  1-13

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանների սովորողներ

Նպատակը՝

Սովորողները անգլերենով ներկայացնելու են կրթահամալիրը իր բակով, ընքերցասրահով, մարզադահլիճով, և այլն: Պատրաստելու են տեսաֆիլմ, որը հրապարակվելու է դասավանդողի բլոգում :

Արդյունքը՝

արդյունքում ստանալու ենք տեսաֆիլմերի փաթեթ, որը հրապարակվելու է դասավանդողի բլոգում:

Նախագիծ՝ տոներ

նախագծի տեսակը՝ երկարաժամկետ

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ սովորողները ծանոթանում են ամբողջ աշխարհում նշվող տոներին, տոների առանձնահատկություններին: Զարգանում է լեզվամտածողությունը, լայնանում է իմացումի շրջանակը:

Ընթացք՝

Սովորողները պետք է համացանցից գտնեն տեղեկություն որևէ երկրում նշվող այդ տոնի մասին: նյութը ներկայացնեն իրենց ընկերներին, համեմատեն և հակադրեն՝ գտնելով նմանություններն ու տարբերությունները: Նյութը տեղադրելու են իրենց անհատական բլոգներում:

Ակնկալվող արդյունք՝

Կունենանք տարբեր երկրների ավանդույթների մասին պատմող ուսումնական նյութեր՝ ֆիլմի կամ պրեզենտացիայի տեսքով: