English for choice

Մայիսյան հավաք-Բաց դաս

Saving China’s elephants

Լսում ենք աուդիո տարբերակը, փորձում ենք հասկանալ, այնուհետև համեմատում ենք տեքստի հետ:

Սովորում ենք անծանոթ բառեր:

Պատասխանում ենք տեքստի վերաբերյալ հարցերին:

English for choice

Charles Chaplin Quotes

Charlie Chaplin

1. A day without laughter is a day wasted.
2. To truly laugh, you must be able to take your pain, and play with it!

Լիաթոք ծիծաղելու համար, դու պետք է կարողանաս դուրս հանել ցավդ և ծիծաղի վերածել այն:

3. We think too much and feel too little.

Մենք մտածում ենք չափազանց շատ, մինչդեռ զգում ենք չափազանց քիչ:

4. Failure is unimportant. It takes courage to make a fool of yourself.
5. Life is a tragedy when seen in close-up, but a comedy in long-shot.
6. Nothing is permanent in this wicked world – not even our troubles.
7. A man’s true character comes out when he’s drunk.
8. All I need to make a comedy is a park, a policeman and a pretty girl.
9. Words are cheap. The biggest thing you can say is ‘elephant’.
10. I had no idea of the character. But the moment I was dressed, the clothes and the make-up made me feel the person he was. I began to know him, and by the time I walked onto the stage he was fully born.
11. I went into the business for the money, and the art grew out of it. 12. If people are disillusioned by that remark, I can’t help it. It’s the truth.
13. We all want to help one another. Human beings are like that. We want to live by each other’s happiness, not by each other’s misery.
14. Life could be wonderful if people would leave you alone.

English for choice

Air pollution in China

Smog in Beijing

1.Listen to the text about air pollution in China. Note down all the important information you could understand.

Answer the questions

  • What kind of pollutions are mentioned in the text?
  • Name them and give some information.

According to research by the World Health Organisation, which country has the city with the world’s worst air pollution? Is it:

a) China

b) India

c) Iran

2. Make a presentation on the title ” Green Technology”.

  • Choose any type of “Green Technology”
  • Find an information on the internet
  • Write down the reason
  • Make a presentation or a film.

3. Find a text in which the protection of nature is described. Translations may be either from English into Armenian or from Armenian into English.

English for choice

Ghazaros Aghayan

Կենդանիների վեճը

Եզը, կովը և շունը վիճում էին միմյանց հետ և ամեն մեկը պնդում էր, թե՝ մեր տերը ամենից շատ ինձ է սիրում: -Իհարկե նա ինձ ամենքիցդ շատ է սիրում,- ասում է եզը և գիտե՞ք ինչու համար: Նրա համար, որ ես եմ նրա արորն ու տափանը քաշում, ես եմ նրա համար անտառից փայտ բերում: Նա ինձ է լծում սայլին և իր ցորենը տանում ջաղաց, այնտեղ ալյուր շինում. հետո էլի ես եմ տանում քաղաք, ուր նա ծախում է այդ ալյուրը և իր տան համար առևտուր անում,երեխանց համար հագնելիք առնում: Ուրեմն, դուք ի՞նչ եք կարծում, ես որ չլինեի, նա ինչպե՞ս կարող էր ապրել: -Այդ ճշմարիտ ես ասում,- ասաց կովը:- Բայց մեր տերն ինձ ամենքիցդ ավելի է սիրում, այդ նրա համար է, որ նա իմանում է, թե քեզ նման աշխատասեր ու ժրաջան եզնուկին ես եմ պահել մեծացրել: Այս մեկ: Մեկ էլ որ՝ նրա գերդաստանը իմ կաթով եմ պահում: Այն մածունն ու կարագը, այն սերն ու կաթը, այն եղն ու պանիրը, այն տաք-տաք թանե սպասը, որ ամեն օր խպշտում են, ո՞ւմ տվածն է: Տեսնո՞ւմ եք ուրեմն, որ եթե ես չլինեմ, բոլորը քաղցած կկոտորվեն: -Դու էլ ես ճշմարիտ ասում, սիրուն կովիկ,- սկսեց շունը:- Ո՞վ կարող է ուրանալ քո լավությունը: Շատ անգամ ես ինքս էլ եմ մասնակից լինում քո տված

անուշ թանին: Մեր տանտիկինը ամեն խնոցի հարելիս թանիցն ինձ բաժին է տալիս: Ով որ քո լավությունն ուրանա, երկու աչքով կուրանա: Ես շատ երախտագետ եմ, ոչ ոքի լավությունը չեմ կարող ուրանալ: Բայց գիտեք ինչ կա: Դուք մի նեղանաք, որ մեր տերն ինձ ամենքիցդ էլ շատ է սիրում. դրա համար մեծ պատճառ կա և ահա ասեմ, թե ինչ է դրա պատճառը… Եվ շունն սկսեց մեկ-մեկ հաշվել, թե ինքն ինչ ու ինչ է անում: Ասած է, շունը որ հաչել սկսի, էլ չի դադարիլ: Այնքան հաչեց եզան ու կովի հետ, որ տերն իմացավ, գնաց նրանց մոտ, շան լեզվիցն ազատեց, ասելով. «Թող տուր դրանց, Բողար, դու չգիտե՞ս, որ ամենքդ էլ ինձ հարկավոր եք, ոչ մեկդ մյուսի արածը չեք կարող անել. այդ պատճառով էլ ես ամենքիդ էլ սիրում եմ, դուք էլ սիրեցեք միմյանց»: Ղազարոս Աղայան աղբյուրը՝ http://impoqrik.am/

harrow, yoke, cart, wheat, mill, diligent,churn, favour, bark

English for choice

Լեգենդ դուդուկի մասին

ծիրանենիՀայոց հողի վրա ծաղկել և փթթում էին ծիրանենիները… Նրանցից մեկն առավել գեղեցիկ և սքանչելի էր: Վետվետուն քամին նրա կողքով սուրալիս մի պահ կանգ առավ. այդքան գեղեցիկ ծաղիկներ նա դեռ չէր տեսել: Քամին չէր կարողանում սուրալ ծիրանենուց հեռու: Ասես կապված լինեին նրա անտեսանելի թևերը: Նա ինքնամոռաց կերպով խաղում էր չքնաղ ծիրանենու տերևների ու ծաղիկների հետ, շնչում նրանց բույրը…Էլ ոչինչ պետք չէր Քամուն արևի տակ…Միայն ինքն էր ու իր չքնաղ ծիրանենին: Նա հպվում է ծառի տերևներին և սքանչելի մեղեդիներ են ծնվում` թևածելով չորս կողմը: Քամիների տիրակալը լսում է հմայիչ երգի հնչյունները և բարկանալով` ուզում է ոչնչացնել ողջ բուսականությունն ու ծառերը: Քամին իր թևերով գրկում է ծիրանենուն` ցանկանալով փրկել նրան տիրակալի զայրույթից: Քամիների տիրակալը, հասնելով նրանց, ասում է.

-Ուզո՞ւմ ես փրկել նրան: Շատ լավ, կորող ես նրան այդպես գրկած էլ ապրել, ես քեզ կթողնեմ քո թևերը, բայց լավ իմացիր.եթե օրերից մի օր նրան գրկիցդ բաց թողնես և սուրաս հեռու, նա կմահանա:

Քամին ցնծում էր. չքնաղ ծիրանենին նրա գրկում էր, իսկ Տիրակալը չէր խլել նրա թևերը:

Այսպես անցան գարունն ու ամառը: Աշնան խամրած գույների հետ խամրեցին նաև չքնաղ ծիրանենու տերևներն ու թոշնեցին ծաղիկները: Քամին նրան իր գրկում էր դեռ պահում, բայց նախանձով էր նայում իր եղբայրներին, որ ազատ սուրում ու խաղում էին անհունության մեջ: Մի օր էլ, այլևս չդիմանալով, նա բաց թողեց ծիրանենուն և սուրաց հեռու-հեռու…

Ծիրանենին մահացավ: Միայն մի փոքրիկ ճյուղի մեջ մնաց քամու շունչը…Այդ ճյուղն էլ օրերից մի օր ցախ հավաքող մի տղա գտավ ու դրեց շուրթերին: Ճյուղը երգեց Քամու և Ծիրանենու մոռացված, բայց գերող ու չքնաղ մեղեդիները…

Այդ ճյուղն էլ հենց դուդուկն է` մեր Ծիրանափողը: