Սովորողների ներգրավվածությունը՝ նախագծային ուսուցման հաջողության գրավական։

Նախագծային ուսուցումը արագացնում է օտար լեզուների՝ այս դեպքում՝ անգլերենի յուրացումը։

նախագծային ուսուցում իրականացնելիս հաշվի ենք առնում սովորողների տարիքային առանձնահատկությունները, կարողությունների, հմտությունների մակարդակը, նախասիրությունները:

Նախագծային ուսուցում իրականացրել ենք 1-5-րդ դասարանի սովորողների հետ։

Կարելի է առանձնացնել նախագծային ուսուցման մի քանի տեսակ՝

  • Ընտանեկան
  • Համագործակցային
  • Ընտանեկան-հաղորդակցական

Նախագիծն իրականացվում է հետևյալ քայլերով՝

  • Թեմայի ընտրություն
  • Թեմայի վերաբերյալ տեղեկության որոնում
  • Նյութի ուսումնասիրություն՝ անծանոթ բառերի և արտահատությունների պարզաբանում
  • Քննարկում

Այս քայլերից հետո սովորողները մասնակցում են նախագծին անհատապես կամ խմբով։

Ընտանեկան նախագծերից իրականացրել ենք Shopping նախագիծը, որը իրականացրել ենք 4-րդ դասարանի սովորողների հետ։

՚՚Իմ ընտանիքը՚՚ նախագիծը՝ 1-ին և 2-րդ դասարանների սովորողների, ինչպես նաև 4-րդ դասարանի սովորողների հետ։

3-րդ և 4-րդ դասարանների սովորողների հետ իրականացրել ենք “My day” նախագիծը, որտեղ սովորողները պատմում են իրենց առօրյայի մասին:

“My pet” նախագիծը իրականացրել ենք 4-րդ դասարանի սովորողների հետ, որտեղ սովորողները պատմում են իրենց սիրելի ընտանի կենդանու մասին:

Իրենց տան, բնակարանի մասին են պատմում 4-րդ դասարանի սովորողները՝ “My house, my flat” նախագծի շրջանակներում: 4-րդ դասարանի սովորողները պատմում են տարվա եղանակների` մասնավորապես ձմռան մասին՝ “Seasons of the year: Winter” նախագծի շրջանակներում:

Համագործակցային, թարգմանական նախագծերի շրջանակներում իրականացրել և իրականացնում ենք առակների թարգմանությունը(Թարգմանում ենք սեբաստացի սովորողների կողմից հորինված առակները), որը շարունակական նախագիծ է:  Համագործակցել ենք արևելյան դպրոց-պարտեզի մայրենիի դասավանդող Մարինե Ամիրջանյանի, Արևմտյան դպրոց-պարտեզի մայրենիի դասավանդող Արմինե Աբրահամյանի և Միջին դպրոցի մայրենիի դասավանդող Երանուհի Խլղաթյանի հետ:

Ընտանեկան-հաղորդակցական նախագծերից են  Shopping և ՚Ես՚ նախագծերը:

Նախագծերի թեմաները նաև ընտրում ենք՝ օգտվելով կրթահամալիրի օրացույցից։ Այդպիսիք են՝

Մխիթար Սեբաստացու օրերը կրթահամալիրում՝  4-րդ և 5-րդ դասարանների  սովորողների հետ։ Նախագծի շրջանակներում սովորողները պատմում են Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի, Մխիթար Սեբաստացու և Մխիթարյան Միաբանության մասին:

Սուրբ Ծնունդ՝ 4-րդ դասարան՝ Նամակ Ձմեռ Պապիկին:

Սուրբ Հարության տոն՝ 4-5-րդ դասարանների սովորողների հետ։

Ձոն ուսուցչին՝ ՚իմ սիրելի ուսուցիչը՚։

Կոմիտասյան օրերը կրթահամալիրում՝ ՚Կոմիտաս՚ նախագիծ։

՚Ես՚ նախագծի իրականացում Արևելյան դպրոցի 1-ին դասարանի սովորողների հետ։

Թումանյանական օրերի շրջանակներում 3-րդ դասարանի սովորողների հետ պատրաստել ենք Հ. Թումանյանի ՚Անբան Հուռին՚ հեքիաթի ռադիոներկայացումը։

3-րդ դասարանի սովորողների հետ պատրաստել ենք ՚Պապն ու շաղգամը՚ էլեկտրոնային հեքիաթը։

Իմ փորձը՝ Թարգմանել եմ Յուրա Գանջալյանի դպիրյան հոդվածը ՝ Ստեղծածով սովորածը միշտ սովորողի հետ է…

Դպիր ամսագրում հրապարակված Յուրա Գանջալյանի Կերպարվեստը և տեխնոլոգիան հանրակրթության մեջ մեթոդական հոդվածի ստեղծման համար կատարել եմ “Integrating the Arts with Technology”«Արվեստի և տեխնոլոգիայի համադրությունը բարձրացնում է ստեղծականությունը» հայերենից անգլերեն  թարգմանությունը։

՚Դպիր՚ ամսագրում հրապարակված Սովորողի տնային ուսումնական աշխատանք. այլոց փորձի ուսումնասիրություն  հոդվածի համար կատարել եմ The Educator’s Room կայքից Katie Sluiter, Western Michigan «Why I don’t assign homework»
Հայերեն թարգմանությունը։

Որպես ամփոփում՝ 2017-2018 ուսումնական տարին իմ և արևելյան դպրոցի սովորողների համար հագեցած է եղել ուսումնական նախագծերով ու ուսումնական գործունեություններով, որոնց արդյունավետությունը ապացուցել են սովորողների կողմից ստեղծված աշխատանքները։ Այդ աշխատանքները խրախուսում են սովորողներին ավելի ու ավելի ներգրավվել ուսումնական պրոցեսում, ինչի արդյունքում հատկապես օտար լեզուն յուրացվում է ավելի հեշտ։