Նախագծեր 2019-2020

Ես նախագիծ

Նախագծի մասնակիցներ՝ 1-2-րդ դասարանների սովորողներ

Նախագծի տևողությունը՝ սեպտեմբերի 3-14

Ընթացքը՝ Սովորողները յուրացնում են ներկայանալու համար անհրաժեշտ բառեր և արտահայտություններ: Յուրաքանչյուր սովորող պատմում է իր մասին՝ անուն, ազգանուն, տարիք, նախասիրություն:

Նպատակը՝ սովորողները ձեռք են բերում հաղորդակցության և ներկայանալու համար անհրաժեշտ գիտելիքներ, որը հիմք է հանդիսանալու հաղորդակցության մակարդակը բարձրացնելու և զարգացնելու համար:

Արդյունք՝ արդյունքում ստանալու ենք անհատական փաթեթներ, որտեղ տեղադրվելու է սովորողի մասին պատմող տեսանյութ՝ 1-ին դասարանի սովորողների համար, և պրեզենտացիա՝ 2-րդ դասարանի սովորողների համար:

 

Իմ սիրելի ընտանի կենդանին

Նախագծի մասնակիցներ՝ 3-րդ դասարանի սովորողներ

Նախագծի տևողությունը՝ սեպտեմբերի 10-հոկտեմբերի 15

Ընթացքը՝ սովորողները յուրացնում են ընտանի կենդանիների անվանումները, սիրում եմ չեմ սիրում արտահայտությւոնները, նկարագրության համար անհրաժեշտ գիտելիքներ:

Նպատակը՝ սովորողները պատմում են իրենց սիրելի ընտանի կենդանիների մասին, որի արդյունքում զարգանում են և բանավոր և գրավոր հմտությունները: Սովորողները ձեռք են բերում գիտելիքներ նկարագրության, իրենց սիրելի կենդանուն դրական ներկայացելու հմտություններ:

Արդյունքում ստանում ենք ընտանի կենդանիների մասին պատմող նյութերի փաթեթ՝ պրեզենտացիայի, տեքստի կամ ֆիլմի տեսքով: Արդյունքը հրապարակվում է դասավանդողի բլոգում:

 

My family, Professions

Նախագծի մասնակիցներ՝ 2-3-րդ դասարանների սովորողներ

Նախագծի տևողությունը՝ սեպտեմբերի 10-հոկտեմբերի 15

Ընթացքը՝ Սովորողները յուրացնում են ընտանիքը ներկայացնելու համար անհրաժեշտ բառեր և արտահայտություններ: Յուրաքանչյուր սովորող պատմում է իր ընտանիքի մասին՝ անուն, ծնողների անուն, մասնագիտություն:

Նպատակը՝ սովորողները ձեռք են բերում հաղորդակցության և ներկայանալու համար անհրաժեշտ գիտելիքներ, որը հիմք է հանդիսանալու հաղորդակցության մակարդակը բարձրացնելու և զարգացնելու համար:

Արդյունք՝ արդյունքում ստանալու ենք սովորողների ընտանիքների մասին պատմող տեսանյութեր և հրապարակվելու է դասավանդողի բլոգում:

 

Իմ տունը

Նախագծի մասնակիցներ՝ 3-4-րդ դասարանների սովորողներ

Նախագծի տևողությունը՝ նոյեմբերի 10-20

Ընթացքը՝ Սովորողները յուրացնում են սենյակների անվանումները, միաժամանակ ձեռք են բերում կահույքի անվանումները ներկայացնելու համար անհրաժեշտ բառեր և արտահայտություններ: Յուրաքանչյուր սովորող պատմում է իր տան, բնակարանի մասին՝ սենյակները, ինչպես նաև կահավորանքը:

Նպատակը՝ սովորողները ձեռք են բերում նկարագրության համար կարևոր բառապաշար, որը հիմք է հանդիսանալու հաղորդակցության մակարդակը բարձրացնելու և զարգացնելու համար:

Արդյունք՝ արդյունքում ստանալու ենք սովորողների տան, սենյակի մասին պատմող տեսանյութեր և արդյունքը հրապարակվելու է դասավանդողի բլոգում:

 

Իմ խաղալիքները

Նախագծի մասնակիցներ՝ 1-3-րդ դասարանների սովորողներ

Նախագծի տևողությունը՝ փետրվարի 15-25

Ընթացքը՝ Սովորողները յուրացնում են խաղալիքների անվանումները, միաժամանակ ձեռք են բերում խաղալիքների անվանումները ներկայացնելու համար անհրաժեշտ բառեր և արտահայտություններ: Յուրաքանչյուր սովորող պատմում էխաղալիքների մասին:

Նպատակը՝ սովորողները ձեռք են բերում նկարագրության համար կարևոր բառապաշար, որը հիմք է հանդիսանալու հաղորդակցության մակարդակը բարձրացնելու և զարգացնելու համար:

Արդյունք՝ արդյունքում ստանալու ենք սովորողների խաղալիքների մասին պատմող տեսանյութեր և արդյունքը հրապարակվելու է դասավանդողի բլոգում:

 

My school

Նախագծի տեսակը՝ կարճաժամկետ

Տևողություն՝ մայիսի 20-26

Նախագիծ՝ My school

Նախագծի մասնակիցներ՝ արևմտյան դպրոցի 1-5-րդ դասարանների սովորողներ

Նախագծի ընթացքը՝

Սովորողները ներկայացնում են իրենց դպրոցը, դպրոցի առարկաները անգլերեն: Զարգանում է լեզվամտածողությունը, ձեռք են բերում նոր բառապաշար: Կարողանում են արտահայտել իրենց մտքերն անգլերեն, որի միջոցով զարգանում են գրելու, խոսելու, կարդալու հմտությունները: Ինձպես նաև ձեռք են բերում նկարագրության համար անհրաժեշտ բառեր, արտահայտություններ:

Արդյունքում ստանում ենք դպրոցի մասին պատմող նյութեր, որոնք սովորողները տեղադրում են իրենց անհատական բլոգներում, իսկ արդյունքն ամփոփվում է դասավանդողի բլոգում:

 

 

Shopping

Երկխոսություն: Թեմա՝ հագուստ

Նախագծի տեսակը՝ կարճաժամկետ

Տևողություն՝ մարտի 26-ապրիլի 18

Նախագիծ՝ Երկխոսություն հագուստի խանութում

Նախագծի մասնակիցներ՝ 1-ին և 4-րդ  դասարանների սովորողներ

Նախագծի ընթացքը՝

Սովորողները ներկայացնում են երկխոսություն հագուստի խանութում : Զարգանում է լեզվամտածողությունը, ձեռք են բերում նոր բառապաշար: Կարողանում են արտահայտել իրենց մտքերն անգլերեն, որի միջոցով զարգանում է բանավոր խոսքը:

Ակնկալվող արդյունքում:

Ակնկալվում է ստանալ հագուստ թեմայով երկխոսություններ, որտեղ կհնչեն հագուստի տարբեր տեսակներ: Արդյունքը կհրապարակվի դասավանդողի բլոգում:

 

Թարգմանական նախագիծ

Անգլերեն+ բնագիտություն՝ բնագիտական ֆիլմերի թարգմանություն:

Նախագծի տեսակը՝ երկարաժամկետ(շուրջտարյա)

Նախագծի մասնակիցներ՝ 5-րդ դասարանի սովորողներ

Նախագծի հեղինակներ՝ Լիանա Ասատրյան, Շուշան ալեքսանյան

Ընթացքը՝

Անգլերեն տեսաֆիլմերը դիտում և քննարկում ենք դպրոցում: Կատարում ենք տեքստի պարզեցում: Տեքստը սովորողները տեղադրում են իրենց բլոգներում: Բնագիտության դասի ընթացքում ւսուցչի հետ կատարում են շտկումներ: հայերենի դասին մշակում են տեքստը:

Նպատակը՝

Սովորողները կկարողանան տիրապետել տարրական բնագիտական տերմիններին և բառապաշարին:

Ակնկալվող արդյունք՝ տեսաֆիլմի ստեղծում:

 

Նախագիծ՝ տոներ

 

նախագծի տեսակը՝ երկարաժամկետ

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ սովորողները ծանոթանում են ամբողջ աշխարհում նշվող տոներին, տոների առանձնահատկություններին: Զարգանում է լեզվամտածողությունը, լայնանում է իմացումի շրջանակը:

Ընթացք՝

Սովորողները պետք է համացանցից գտնեն տեղեկություն որևէ երկրում նշվող այդ տոնի մասին: նյութը ներկայացնեն իրենց ընկերներին, համեմատեն և հակադրեն՝ գտնելով նմանություններն ու տարբերությունները: Նյութը տեղադրելու են իրենց անհատական բլոգներում:

Ակնկալվող արդյունք՝

Կունենանք տարբեր երկրների ավանդույթների մասին պատմող ուսումնական նյութեր՝ ֆիլմի կամ պրեզենտացիայի տեսքով:

 

Fables(Առակներ)

Մասնակիցներ՝ 5-րդ դասարանի սովորողներ

Տեսակը՝ շարունակական

Նպատակը՝ սովորողները թարգմանում են սեբաստացի սովորողների կողմից հորինված առակները, հորինուկները։ Թարգմանված առակը կամ հորինուկը հրապարակում են իրենց անհատական բլոգում: Նախագիծն ամփոփվում է դասավանդողի բլոգում: Զարգանում են սովորողների թարգմանական և վերլուծական հմտությունները, դատողությունը։ Ձեռք են բերում նոր բառապաշար։

Արդյունքում ստանում ենք երկլեզու առականի, որը յուրաքանչյուր սովորող տեղադրում է իր անձնական բլոգում, իսկ արդյունքը ամփոփվում է դասավանդողի բլոգում։

Ակնկալվում է պատկերազարդ էլեկտրոնային գրքի ստեղծում: