Հոդված

Ուսուցում առանց սահմանափակումների

Ինֆորմացիայի և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման դարաշրջանում ուսուցումը հանդիսանում է այն ասպեկտներից մեկը, որը կարող է շահեկան դիրք ունենալ՝ ելնելով աշխարհում տիրող ճգնաժամային , ֆորսմաժորային և այլ արտակարգ իրավիճակներից: Հեռավար ուսուցման միջոցով սովորողները գիտելիքներ ձեռք են բերում (գրելու, կարդալու և լսելու) նույնիսկ հեռու գտնվելու պայմաններում: Հեռավար ուսուցման առավելություններից մեկը ինտերակտիվությունն է, քանի որ առկա է ուսուցիչ-սովորող փոխազդեցությունը:

Առցանց ուսուցման առաջին շաբաթվա ընթացքում սովորողներն իրենց աշխատանքները կամ բլոգների հղումները ուղարկել են իմ էլեկտրոնային փոստին: Ստացված աշխատանքները ստուգել և պատասխան նամակը ուղարկել եմ սովորողներին: Արդյունքները ընդհանուր փաթեթով հրապարակել եմ իմ բլոգում:

2-3-րդ դասարաններում նախագծերն իրականում ընտանեկան են, քանի որ սովորողները նյութերը պատրաստում են ընտանիքի անդամների անմիջական մասնակցությամբ՝ լինի դա թվային միջոցների կիրառումը, թե համագործակցությունը ընտանիքի անդամների հետ:

Բավական արդյունավետ է ստացվում <Օտար լեզուն ընտանիքում> նախագիծը, երբ ծնողները մեծ սիրով մասնակցում են տարբեր իրավիճակային երկխոսությունների, և արդյունքում ստանում ենք ընտանեկան հիանալի նախագիծ, որը միտված է զարգացնելու հաղորդակցական հմտությունը:

Սովորողները բավականին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել, քանի որ կար այն գիտակցումը, որ շարունակում ենք աշխատել դպրոցական ռեժիմով՝ հեռավար:

Այդուհանդերձ, առաջանում էին խնդիրներ՝ կապված աշխատանքները ուշ ուղարկելու հետ: Անընդհատ կապի մեջ ենք եղել սովորողների հետ, հիշեցրել և ոգևորել ենք, որպեսզի պատասխանատվության զգացումով առաջնորդվեն  այս օրերին:

Մարտի 2-6-ի  առաջադրանքների փաթեթ, արդյունքներ:

4-5-րդ դասարաններում նախագծերն իրականացնելիս սովորողները պետք է իրենց  գիտելիքներն ու կարողությունները համադրեին որոնողական հմտություների հետ:

Նախագծի նպատակն էր սովորողների մոտ զարգացնել որոնողական, տեղեկատվական և տեխնոլոգիական հմտությունները, գիտելիքներ ձեռք բերել և ինքնակրթվել::

Հեռավար-առցանց  ուսուցման երկրորդ շաբաթ:

Սա, թերևս, սկիզբն է հեռավար ուսուցումն ավելի ու ավելի արդյունավետ դարձնելու միջոցներ փնտրելու և գտնելու երկար ճանապարհի:

Քայլեր ձեռնարկեցիք ուսուցումը տեսադասի միջոցով տեղափոխել նոր հարթակ, որը ապահովում է ուսուցիչ-սովորող փոխազդեցությունը: Տեսադաս եմ իրականացրել 5.1 և 5.2 դասարանների հետ Microsoft Teams ծրագրային հավելվածի միջոցով: Առաջին անգամ էինք միացել տեսադասին, սակայն սովորողներն արդեն ծանոթ էին էթիկայի կանոններին՝ բարձրախոսները անջատած պահել, խոսել, երբ հարցին պետք է պատասխանել, միմյանց զիջել: Սովորողները ոգևորված էին և ակտիվ մասնակցում էին քննարկմանը:

Առցանց ուսուցման երկրորդ շաբաթ՝ առաջադրանքների փաթեթ՝ արդյունքներով:

 

Այս շաբաթ ևս ապահովված էր ուսուցիչ-սովորող-ծնող կապը: Ծնողները ակտիվ էին. հարցեր ունենալու դեպքում գրում էին նամակ, կամ զգուշացնում, որ աշխատանքը հնարավոր է ուշ ուղարկեն:

Հետագա շաբաթների ընթացքում նախատեսվում են տեսադասեր բոլոր դասարանների հետ, որը կնպաստի առցանց ուսուցման արդյունավետությանը:

Ամփոփելով հեռավար- առցանց ուսուցման կազմակերպումը իմ փորձով՝ պետք է նշեմ այն առավելությունը, որը աննկարագրելի է: Այդ հնարավորությունը մեզ ընձեռում է <Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրը>, որը առցանց ուսուցման առաջին իսկ օրվանից պատրաստ էր իր տեխնիկական-տեխնոլոգիական հագեցվածությամբ: Սովորողներն ու դասավանդողներն ունեն իրենց ահնատական էլեկտրոնային հասցեները և անհատական բլոգները: Էլ ի՜նչ ունեինք խուճապի մատնվելու: