Ամսագրերի ստեղծում

A class magazine

Դասարանական ամսագրի ստեղծումը ոչ ստանդարտ ձևաչափի նախագիծ է, որտեղ սովորողները կներգրավվեն ըստ իրենց նախասիրությունների, կընտրեն այն թեման, որն ամենից շատ են հավանում:

Քայլ 1- Ամսագրերի տեսակների քննարկում, ընտրություն:

Բաժիններ, որոնցից ամսագրերը սովորաբար կազմված են՝ գեղեցկություն, նորաձևություն, սպորտ, կինո, նորություններ հայտնիների մասին, աստղագուշակ, խաչբառեր, հարցազրույց հայտնի մարդկանց հետ, աստղային պատմություններ, բաղադրատոմսեր, հումոր և այլն:

Ամսագրի անվանումի առաջարկություններ, քվեարկությամբ ընտրություն:

Քայլ 2- Խմբերի ստեղծում, համագործակցություն, գործողությունների քննարկում, գրառում:

Վերջնաժամկետի սահմանում, հնարավոր է նաև ժամկետների փոփոխություն: Սահմանված ժամկետում յուրաքանչյուր խումբ պետք է ներկայացնի ամսագրի իր բաժինը: Այժմ արդեն կարելի է բովանդակության և գլխավոր էջի դիզայնի մասին մտածել:

Ամսագրի հավաքում, ամրացում: Ստանում ենք ամբողջական ամսագիր: