Համագործակցային նախագիծ՝ անգլերեն+բնագիտություն

Սերմնահավաք-սերմնացան

20161003_142706

Նախագծի մասնակիցներ՝ 5-րդ դասարանի սովորողներ

Տևողություն՝ հոկտեմբերի 22-նոյեմբերի 4

  • Սովորողները սովորում են  բուսերի խնամք սկսած ամենասկզբից՝ սերմից, ինչպես ցանել, որ բույսը (ծաղիկը) ինչ խորությամբ պետք է ցանել, ինչքան ժամանակում կծլի, ջերմաստիճանը և լույսը ինչ նշանակություն ունի բույսի աճի համար, ինչպես պետք է  ջրել, ինչ հաճախականությամբ, ինչպես են տեղափոխում սածիլը և այլն:
  • սերմի կառուցվածքի տիրապետում

Ընթացքը՝ սովորողները դիտում են բույսի ծլելը ներկայացնող տեսաֆիլմ:

Թարգմանում են տեսաֆիլմում հանդիպող անծանոթ բառերն ու արտահայտությունները:

Հասկանում ենք տեքստը հարցերին պատասխանելով: Արդյունքում սովորողները յուրացնում են բնագիտական գիտելիքներ և անգլերեն բառեր ու բառակապակցություններ սերմի բողբոջման մասին:

Աշխատանք N1` Ռադիոնյութ, որում սովորողները ներկայացնում են, թե ինչ իմացան սերմի մասին:

Աշխատանք N2` սովորողները ներկայացնում են, թե ինչ անգլերեն բառեր ու բառակապակցություններ, ինչ ինֆորմացիա յուրացրեցին անգլերեն սերմի մասին:

Աշխատանք N3` Նախատեսվում է վերը նշված ֆիլմի կրկնօրինակումը անգլերեն՝ մեր սովորողների կողմից՝  իր հայերեն թարգմանությամբ: