Հաշվետվություններ

Հունիսի 2-21-ի անհատական հաշվետվություն

Amberd 2

Ջոկատ՝ միջին դպրոցի 7.3 դասարան

 

Հունիսի 2-21-ը
կազմակերպել ենք բազմաթիվ խաղեր և վիկտորինաներ:
Մասնակցել ենք Մարմարյա Սրահում ցուցադրվող ֆիզիկայի փորձերի ցուցադրությանը:
Այցելել ենք Մեդիակենտրոնի աստղացուցարան:

Հունիսի 3-ին այցելել ենք Հաղթանակի Զբոսայգի, որտեղ սովորողները տեղեկատվական թերթիկներ բաժանեցին անցորդներին:
https://lasatryan.wordpress.com/2014/06/03/our-camp-in-the-victory-park/

Զբոսայգում շատ ուրախ ժամանակ անցկացրեցինք և լավ տպավորություններով վերադարձանք տուն:

Մասնակցել ենք Շրջակա միջավայրի պահպանության միջազգայի օրվա աշխատանքներին
https://lasatryan.wordpress.com/2014/06/05/the-international-day-of-the-environment/

Չմուշկների օրը Ազատության Հրապարակում, որտեղ մեր սովորողները զվարճացան և համատեղեցի հաճելին օգտակարի հետ. Սիրով բաժանեցինք տեղեկատվական թերթիկները անցորդներին:
https://lasatryan.wordpress.com/2014/06/07/the-skate-day-in-the-square-of-freedom-5th-day-of-the-camp/

Այցելել ենք Դալմա Գարդեն Մոլ, որտեղ սովորողների մի մասը խաղաց բոուլինգ, իսկ մի մասը դիտեց ֆիլմ Cinemastar-ում:
https://lasatryan.wordpress.com/2014/06/09/in-dalma-garden-mall/

Շատ հետաքրքիր օր անցկացրեցինք Բյուրականի Աստղադիտարանում, որտեղից ուղևորվեցինք Ամբերդ, հիացանք նրա վեհությամբ, գնացինք եկեղեցին, իսկ Երևան վերադառնալու Ճանապարհին կանգ առանք Ծաղկահովիտի տառերի մոտ:
https://lasatryan.wordpress.com/2014/06/13/today-we-have-been-in-byurakan-observatory/
https://lasatryan.wordpress.com/2014/06/14/amberd-so-powerful-so-wonderful/

Ճամբարային Հաշվետու տեսաֆիլմ՝

https://lasatryan.wordpress.com/2014/06/21/%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BC%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%B3%D5%A1%D5%B4%D5%A2%D5%A1%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B7%D5%BE%D5%A5%D5%BF%D5%B8%D6%82-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D6%86%D5%AB%D5%AC%D5%B4/

մասնակցությունը «Բանգլադեշյան պլեներ 2014-ին», ստուգատես-փառատոներից յուրաքանչյուրին

Մասնակցել եմ Թարգմանական Ստուգատեսին, ներկայացրել եմ նյութեր երկու անվանակարգում:
https://lasatryan.wordpress.com/2014/06/13/%D5%AF%D5%A1%D5%B5%D6%84%D5%AB-%D5%BD%D5%BA%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A4%D5%AB%D5%BB%D5%AB%D5%A9%D5%A5%D6%84-%D5%BD%D5%BF%D5%B8%D6%82%D5%A3%D5%A1%D5%BF%D5%A5%D5%BD/
http://dpir.mskh.am/en/node/621

մասնակցությունը 2014-2015 ուստարվա ընդունելության աշխատանքին

http://mijin.mskh.am/10906

 

 

Հաշվետվություններ

2013-2014 ուս.տարվա ձեռքբերումները

2013-2014 ուս.տարվա ձեռքբերում եմ համարում միջին դպրոցում աշխատելս, որը լիովին տարբեր, սակայն,  միևնույն ժամանակ, շատ հետաքրքիր ու բարդ գործունեություն է՝ համեմատած կրտսեր դպրոցի հետ: Այստեղ ձեռք եմ բերել նոր հմտություններ,նոր գործընկերներ, որոնք շատ դեպքերում կիսվում են իրեց փորձով և տալիս օգտակար խորհուրդներ:

Ձեռքբերումներիցս եմ համարում բլոգիս ստեղծումը, որը աստիճանաբար ավելի ու ավելի հարազատ է դառնում ինձ, որտեղ սիրով տեղադրում եմ իմ պատրաստած նյութերը, կիսվում եմ ինչ-որ հետաքրքիր ինֆորմացիայով: Այն մի ուսումնական տարածք է, որը կարողէ ուսումնական աղբյուր հանդիսանալ անգլերեն որևէ ինֆորմացիա փնտրողների համար: Շատ եմ ուրախանում երբ տեսնում եմ, որ բլոգիս հետևում են ինչպես մեր սովորողներից շատերը, այնպես էլ օտարերկրացիներ: