իմ հավաքը

Հեղինակային կրթական ծրագրի մայիսյան 14-րդ հավաք՝օր առաջին

Այսօր՝ մայիսի 13-ին, մայիսյան հավաքի առաջին օրն է։ Կլոր սեղաններ էին անցկացվում կրթահամալիրի բոլոր հանգույցներում։ Բլեյան կրթական ցանցը ներկայացնում է իր մանկավարժությունը։ Կլոր սեղաններից մեկն անցկացվում էր Արևմտյան դպրոց-պարտեզում, որտեղ առաջինը ներկայացավ Ռիմա Երեմյանը՝ Արևմտյան դպրոցի ղեկավարը։ Ռիմա Երեմյանը հատկապես կարևորեց դպրոցի երեք մեծագույն ձեռքբերումները՝ հրաշալիքները։ Դրանք են՝ Ջերմաց-լաբորատարիան, քարափ-բարձունքը և ֆուտբոլի դաշտը, որտեղ ֆուտբոլասեր սովորողները կազմակերպում են տարբեր ֆուտբոլային հանդիպումներ։

Կլոր սեղանի պատասխանատու էր նաև Լուսինե Փաշայանը, Դասվարը՝ <Իմացումի հրճվանք> ծրագրի ղեկավար նախագծով։

Լուսինե Փաշայանը ներկայացրեց դասվարի պարտականություններն ու աշխատանքի ուղղությունները։ Նշեց մատենավարության, բլոգավարության, նախագծային ուսուցման, ճամփորդությունների, ձմեռային և ամառային ճամբարների կարևորությունն ու առանձնահատկությունը։ Կլոր սեղանին ներկա էին նաև հանրակրթական դպրոցի երկու ուսուցիչ։ Երկուսն էլ հարցերով մասնակցում էին քննարկմանը։ Վերջում շնորհակալություն հայտնեցին և գոհ հեռացան հանդիպման սրահից։