Ամառային ճամբար

Ամառային ճամբար 2019

Նախագծեր

Հորինված պատմությունների, Հորինուկների թարգմանություն 

Ճամբարային ամսագրի ստեղծում

Ճամփորդություններ

Բարձունքի Հաղթահարում:

Շրջայցեր Կրթահամալիրում:

 

 

Advertisements
Ամսագրերի ստեղծում

A class magazine

Դասարանական ամսագրի ստեղծումը ոչ ստանդարտ ձևաչափի նախագիծ է, որտեղ սովորողները կներգրավվեն ըստ իրենց նախասիրությունների, կընտրեն այն թեման, որն ամենից շատ են հավանում:

Քայլ 1- Ամսագրերի տեսակների քննարկում, ընտրություն:

Բաժիններ, որոնցից ամսագրերը սովորաբար կազմված են՝ գեղեցկություն, նորաձևություն, սպորտ, կինո, նորություններ հայտնիների մասին, աստղագուշակ, խաչբառեր, հարցազրույց հայտնի մարդկանց հետ, աստղային պատմություններ, բաղադրատոմսեր, հումոր և այլն:

Ամսագրի անվանումի առաջարկություններ, քվեարկությամբ ընտրություն:

Քայլ 2- Խմբերի ստեղծում, համագործակցություն, գործողությունների քննարկում, գրառում:

Վերջնաժամկետի սահմանում, հնարավոր է նաև ժամկետների փոփոխություն: Սահմանված ժամկետում յուրաքանչյուր խումբ պետք է ներկայացնի ամսագրի իր բաժինը: Այժմ արդեն կարելի է բովանդակության և գլխավոր էջի դիզայնի մասին մտածել:

Ամսագրի հավաքում, ամրացում: Ստանում ենք ամբողջական ամսագիր:

իմ հավաքը

Հեղինակային կրթական ծրագրի մայիսյան 14-րդ հավաք՝օր առաջին

Այսօր՝ մայիսի 13-ին, մայիսյան հավաքի առաջին օրն է։ Կլոր սեղաններ էին անցկացվում կրթահամալիրի բոլոր հանգույցներում։ Բլեյան կրթական ցանցը ներկայացնում է իր մանկավարժությունը։ Կլոր սեղաններից մեկն անցկացվում էր Արևմտյան դպրոց-պարտեզում, որտեղ առաջինը ներկայացավ Ռիմա Երեմյանը՝ Արևմտյան դպրոցի ղեկավարը։ Ռիմա Երեմյանը հատկապես կարևորեց դպրոցի երեք մեծագույն ձեռքբերումները՝ հրաշալիքները։ Դրանք են՝ Ջերմաց-լաբորատարիան, քարափ-բարձունքը և ֆուտբոլի դաշտը, որտեղ ֆուտբոլասեր սովորողները կազմակերպում են տարբեր ֆուտբոլային հանդիպումներ։

Կլոր սեղանի պատասխանատու էր նաև Լուսինե Փաշայանը, Դասվարը՝ <Իմացումի հրճվանք> ծրագրի ղեկավար նախագծով։

Լուսինե Փաշայանը ներկայացրեց դասվարի պարտականություններն ու աշխատանքի ուղղությունները։ Նշեց մատենավարության, բլոգավարության, նախագծային ուսուցման, ճամփորդությունների, ձմեռային և ամառային ճամբարների կարևորությունն ու առանձնահատկությունը։ Կլոր սեղանին ներկա էին նաև հանրակրթական դպրոցի երկու ուսուցիչ։ Երկուսն էլ հարցերով մասնակցում էին քննարկմանը։ Վերջում շնորհակալություն հայտնեցին և գոհ հեռացան հանդիպման սրահից։

 

Articles/հոդված

Նախագծային ուսուցումը կրտսեր դպրոցում

Հոդված

Տարիների ընթացքում դասավանդողը ավելի ու ավելի է կողմնորոշվում ու հմտանում այս կամ այն նախագիծ իրականացնելիս: Նախագծային ուսուցումը անհատական է, և մեկ դասավանդողի նույն նախագիծը կարող է էապես տարբերվել մյուս դասվանդողների իրականացրած նույն նախագծից: Կարևորն այստեղ բովանդակությունը, բուն նյութը պահելն է, իսկ մեթոդը կարող է և իրականում տարբեր է յուրաքանչյուրի մոտ:

Կրտսեր դպրոցում նախագիծ իրականացնելիս օգտվում եմ ինչպես կրթահամալիրի օրացուցային նախագծերից, այնպես էլ կազմում եմ նախագծերի իմ ցանկը, որը համապատասխանում է սովորողների այս կամ այն տարիքային խմբին, իմացության մակարդակին:

Օտար լեզվի դասավանդման տեսանկյունից նախագծերը կարելի է իրականցնել՝ ելնելով նախագծերի հետևյալ պայմանական տեսակներից.

Ընտանեկան նախագիծ

Թարգմանական նախագիծ

Ավանդապատում

Թերևս կարելի է նախագծերի այս ցանկը ընդլայնել՝ ելնելով առարկայի առանձնահատկությունից, դասավանդողի մոտեցումից: Սակայն կրտսեր դպրոցում դասավանդելու տարիներին արդյունավետ են ստացվում նաև սովորողի կարողությունները արտացոլող տեսաֆիլմերը, որոնք ևս կարող են տեղ գտնել նախագծերի շրջանակում:

Այսպիսով, նախագծային ուսուցումը օտար լեզվի դասավանդման մեջ արդյունավետ եմ համարում ընտանեկան նախագծեր իրականացնելիս, երբ նախագծի մասնակից է նաև ընտանիքի որևէ անդամ, նույնիսկ ամբողջ ընտանիքը: Ընտանեկան նախագծերը հնարավորություն են տալիս ծնողին ներգրավվելու ուսումնական պրոցեսում, իսկ սովորողն էլ անկաշկանդ ներկայանում է, և աշխատանքի արդյունքը հրապարակվում է ռադիոնյութի, տեսանյութի կամ պատումի տեսքով՝ կախված տարիքային որ խմբում է իրականացվում նախագիծը:

Օտար լեզվով թարգմանական նախագծեր իրականացնելը թերևս ամենահետաքիրներից է, որը զարգացնում է լեզվամտածողությունը, հարստացնում է բառապաշարը, և, ի վերջո, ձևավորում  է թարգմանական հմտություն սովորողների մեջ: Հատկապես ուշագրավ է սովորողների կողմից հորինված առակների թարգմանությունը, որը իրական է, պարզ ու մատչելի նույն սերնդի սովորողի համար: Այստեղ չկան բարդ, անհասկանալի բառեր, երկար նախադասություններ: Իսկ առակն ինքնին հետաքրքիր է և ուսուցողական: Սա համագործակցային նախագիծ է, երբ մայրենիի ուսուցիչը հեղինակում է իր նախագիծը, ինչպես օրինակ՝  <Հորինուկներ>, <Հորինված պատմություններ> , որը համագործակցային նախագծով թարգմանվում է այս դեպքում անգլերեն, և ստանում ենք երկլեզու առակների կամ հորինուկների ընթերցարան:

Ծեսերին և տոներին նվիրված նախագծերն իրականացնում ենք ավանդապատումներով, երբ սովորողը Ամանորի կամ Զատիկի տոնը պատումով ներկայացնում է իր անհատական բլոգում: Այս տոները ընտանեկան են և կարող են իրականացվել որպես ընտանեկան նախագծեր, ինչպես օրինակ <Զատիկը իմ տանը> կամ <Ամանորը մեր ընտանիքում>: Տոներին նվիրված նախագծերում կարևոր է բառապաշարի հարստացումը, որը հատուկ է տվյալ տոնին: Կրտսեր դպրոցում ընտրվում է բառապաշարի այն ցանկը, որը ավելի մատչելի է,և ինֆորմացիայի այն տեսակը, որը կարճ է, բայց կարևոր:

Որպես ամփոփում կարևոր է նշել, որ սովորող-դասավանդող համագործակցությունն է ապահովում տարատեսակ նախեգծերի ստեղծումը: Նախագծային ուսուցումը մի մոտեցում է, որտեղ կարելի է ազատ, անկաշկանդ և բազմակողմանի լուծում տալ թեմային, հետազոտական աշխատանքին: Սա այն է, ինչը տեսանելի է, շոշափելի է: Երբ ուսումնասիրված թեման մնում է ոչ թե օդում կամ անհայտ կորում որևէ թղթի հետ միասին, այլ կյանք է ստանում հետաքրքիր լուծումներով:

 

 

 

 

Հավաքից հավաք

Մայիսյան 14-րդ հավաք՝ հավաքից հավաք հաշվետվություն

Easter history, taditions, songs, and more

My family, professions

Summer is fun

I can …

Ես նախագիծ

My pet

Seed germination(Բնագիտական համագործակցային նախագիծ)

5-րդ դասարանի սովորողների հետ իրականացրած նախագծեր՝ My Last weekend, Christmas stories, A letter to my friend, Easter.

4-րդ դասարանի սովորողների հետ իրականացրած նախագծեր՝ Shopping, My flat, A letter to my friend, Easter.

Western school(Արևմտյան դպրոց)

Նախագծային շաբաթ՝ ապրիլի 22-26

Easter

Նախագծի մասնակիցներ 1-5-րդ դասարանի սովորողներ

Նախագծի տևողությունը՝ ապրիլի 22-26

Ընթացքը՝ Սովորողները յուրացնում են Զատկի տոնի վերաբերյալ գիտելիքներ, բառապաշար՝ երգերի, ոտանավորի, խաղերի միջոցով:

Նպատակը՝ սովորողները ձեռք են բերում գիտելիքներ բառերի, բառակապակցությունների, տեքստի տեսքով, որը ներկայացնելու են բեմականացման, ձայնագրության միջոցով:

Արդյունք՝ արդյունքում ստանալու ենք սովորողների կարողությունները արտահայտող տեսաֆիլմ, որը հրապարակվելու է դասավանդողի բլոգում:

An Easter poem

Easter eggs yellow and blue,

Easter eggs for me and you.

Easter eggs candy sweet,

Easter eggs are good to eat.

Easter eggs pretty and funny.

But where, oh where is the Easter bunny?

 

Զատկական երգի ուսուցանում `

Little Easter bunny

5 little ladybugs

Զատիկը 2-3-րդ դասարաններում

Զատիկը 4-5-րդ դասարաններում

Uncategorized

Բլեյան կրթական բաց ցանցի լաբորատորիա

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ապրիլի 26-27

Հեղինակային կրթական ծրագրի մշակման, իրականացման, տարածման ցանցային կազմակերպման բաց հավաք

Աշխատակարգ 

Ապրիլի 26՝ հեղինակային կրթական ծրագրերի ֆիզիկական և մեդիա միջավայրեր, ծրագրի մշակման, իրականացման և տարածման կազմակերպում

Արևմտյան դպրոց

8:45  Հյուրերի ընդունում, գրանցում, Արևմտյան դպրոցում (Աստղիկ Արսենյան, Մայրանուշ Համբարձումյան)

9:00-9.15- Ընդհանուրպարապմունք՝ Պատասխանատու՝Սեդա Թևանյան

9։20-12։00՝ հեղինակային կրթական ծրագրի ուսումնական օրացույցով, նախագծային, բլոգային ուսուցման բաց պարապմունքներ կրթահամալիրի Արևմտյան դպրոցում

Ուսումնական հարթակներ՝

  • Ավազե հրապարակ
  • Ֆուտբոլի դաշտ
  • Ջերմոց
  • Մառան
  • Ագարակ
  • Քարափ-բարձունք

Օրակարգը ըստ դասավանողների ՝

Երկարացված օրվա կազմակերպում

11: 00-12: 00 Զատկական ծես նախակրթարանում Արևմտյան դպրոցի բակում-  պատ.՝ Սեդա Թևանյան

12։00-12։30՝ ընդմիջում ՝ պատասխանատուներ Մայրանուշ Համբարձումյան, Աստղիկ Արսենյան

13։00-14։00՝ շրջայց Ռիմա Երեմյանի հետ . Արևմտյան դպրոց-Հյուսիային դպրոց-Քոլեջ-Արևելյան դպրոց-Մայր դպրոց

12։00-14։00՝ հեղինակային կրթական ծրագրի, Բլեյան բաց ցանցի պանշտոնական ներկայացում. պետական կառավարման, կրթական ոլորտի ղեկավար աշխատողների, լրագրողների շրջայց կրթահամալիրի տնօրենի հետ

Արևմտյան դպրոցում շրջայցի պատասխանատու՝Սոնա Փափազյան

Ուսումնական հարթակներ՝

  • Ավազե հրապարակ-հեծանվավարություն, մարզական խաղեր-Վարսիկ Աթոյան, Քրիստինե Հարությունյան
  • Ֆուտբոլի դաշտ-ֆուտբո-Լուսինե Փաշայան,Մելինե Սիմոնյան
  • Ջերմոց-աշխատանքային գործունեություն-պատասխանատու՝Աստղիկ Արսենյան,Շուշան Ալեքսանյան
  • Ագարակ- խնամք-պատասխանատու՝Նելլի Կարապետյան
  • Քարափ-բարձունք-նկարչական պլեներ-պատասխանատու՝Զառա Ոսկանյան

14։00-15։00՝ օրվա ամփոփում Մայր դպրոցում, Մարմարյա սրահում
15։15-16։00՝ ուրբաթ-համերգ

Ապրիլի 27՝ կլոր սեղաններ

Սովորողների նախագծային խմբերի աշխատանք՝  մասնակիցների ընդունելություն, գրանցում, հյուրերի ուղեկցում, լուսաբանում։ Մասնակցություն առավոտյան ժամերգությանը, ընդհանուր պարապմունքին, կլոր սեղանի ներկայացումներին, ամփոփման համերգային ծրագրին։

9։15-9։30՝ ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդությունում. քայլք դեպի Մայր դպրոց

9։45-10։30՝ մասնակիցների գրանցում Մայր դպրոցում

10։00-10։30՝ տոնական հավաք Մարմարյա սրահում. Կրկնազատիկ

10:30-11:00՝ քայլք դեպի կլոր սեղանի դպրոցներ, սրահներ. շրջայց դպրոցում

11։00-12։00՝ առաջին նիստ. ներկայացում, հարցեր (բովանդակությունը)

12։00-12։30՝ ընդմիջում

12։30-13։30՝ հեղինակային կրթական ծրագրի, Բլեյան բաց ցանցի պանշտոնական ներկայացում. պետական կառավարման, կրթական ոլորտի ղեկավար աշխատողների, լրագրողների շրջայց կրթահամալիրի տնօրենի հետ

12։30-13։20՝ երկրորդ նիստ. ելույթներ, հարցադրումներ, պայմանավորվածություն, անելիքների քննարկում

13։20-13։30՝ քայլք դեպի Մայր դպրոց

13:30-14:30՝ օրվա ամփոփում. համերգ

Լուսբանման պատասխանատու՝ Մելինե Սիմոնյան և լրագրողների խումբ, ուղիղ եթերներ՝Արմինե Գոգինյան, Փառանձեմ Գրիգորյան
Հյուրասիրության պատասխանատուներ՝ Սոնա Փափազյան, Ծաղիկ Գասպարյան և սովորողներ