Արվեստի ու տեխնոլոգիայի համադրությունը բարձրացնում է ստեղծականությունը

Սովորողի առօրյայում ստեղծականության բարձրացումը կարող է երբեմն վհատեցնող թվալ: Այնուամենայնիվ, ուսումնական ծրագրի մեջ մտնելով՝ արվեստի և ակադեմիական կրթության համագործակցությունը կարող է բարձրացնել սովորողների մոտիվացիան և ներգրավվածությունը ուսման մեջ: Սա նաև արդյունավետ միջոց է ակադեմիական ձեռքբերումների բարձրացման համար:

Արվեստի միջոցով սովորողները ձեռք են բերում ինքնավստահություն և ինքնագնահատական, որը թույլ է տալիս արտահայտել և բացահայտել իրենց անհատականությունը:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սովորողները, ովքեր կանգնած են դպրոցից դուրս մնալու վտանգի առաջ, ձեռք են բերում դրական վերաբերմունք իրենց անձի և ապագայի նկատմամբ, բարձրանում է ակադեմիական ձեռքբերումների մակարդակը, նվազում է հանցավորության հավանականությունը:

Արտիստիկ միջավայրում ինքնաարտահայտվելով և հաջողության հասնելով՝ հատկապես հատուկ կարիքով սովորողները կարող են ձերբազատվել մեկուսացված լինելու զգացումից, երբ աշխատում են առօրյայում:

Ներկայիս տեխնոլոգիական միջոցները թույլ են տալիս այն ներառել արդեն իսկ գործող ուսումնական ծրագրում:

Արվեստի դերը հատուկ կարիքով սովորողների համար

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ արվեստը շարունակ հատուկ կարիքավոր սովորողներին ներգրավում է զննության, փորձի, համեմատության, դատողության գործընթացներում, որոնք կարևոր մետա-գիտակցական գործիքներ են, որոնց հետ բախվում են ուսման, վարքի և ուշադրության խնդիր ունեցող սովորողները:

Ուսուցիչները պարզել են, որ արվեստը թույլ է տալիս հասկանալու սովորողների ուժեղ և թույլ կողմերը, կապակցել գիտելիքները իրենց դասավանդման և ծրագրի պլանավորման հետ:

Արվեստը թույլ է տալիս սովորողներին կապակցել միմյանց և մեկը մյուսի հետ, ձևափոխել միջավայրը կրթության համար, հնարավորություն է ընձեռում անմիջական ներգրավվածություն ունենալ արվեստի և արվեստագետների հետ, ապահովել ներգրավվածությունը արվեստային գործընթացում:

Հետևյալ դասընթացները ցույց են տալիս, թե ինչ ազդեցություն է ունենում արվեսը հատուկ կարիքով սովորողների վրա.

Բեմականացումը զարգացնում է լեզվական և գրական հմտությունները, երաժշտության միջոցով ակադեմիական փաստերը ավելի հեշտ են յուրացվում, դարձնում են այն հաճելի և հեշտ, կերպարվեստը զարգացնում է գրագիտության, հաշվելու և  գրելու հմտությունները: Նկարչությունն ու ներկելը կարող են նպաստել պատկերներ, հակասություններ, սահմաններ, տարածական հարաբերություններ, չափսեր և այլ մաթեմատիկական գաղափարներ յուրացնելուն:

Չափազանց կարևոր է ներգրավել բանիմաց ուսուցիչների, ովքեր կարող են հարմարացնել իրենց դասավանդումը աշակերտակենտրոն, ստեղծական գործընթացին այլ ուսուցիչների, սովորողների և ընտանիքների հետ և ապահովել տեխնոլոգիապես հագեցած դասարաններ:

Հատուկ կարիքով շատ սովորողներ պայքարում են արտահայտելու իրենց մտքերն ու զգացմունքները: Նրանք կարող են դժվարանալ գտնել ճիշտ բառը կամ արդյունավետ օգտագործել լեզուն: Վիզուալ արվեստի տեակները, ինչպիսիք են ներկելը, նկարչությունը, երաժշտությունը և համակարգչային գրաֆիկան, նրանց հնարավորություն են ընձեռում հաղորդակցվել մարդկանց հետ ոչ խոսքային ճանապարհով:

Արվեստի և տեխնոլոգիայի համակցումը թույլ է տալիս սովորողներին լինել ներգրավված ուսումնական գործընթացում և իրենց շրջապատող աշխարհում:

Արվեստի և տեխնոլոգիայի համակցման գործիքներ

Ասպիսով, ինչպե՞ս է պետք տեխնոլոգիան ներմուծել արվեստի մեջ, որպեսզի դրականորեն ազդել սովորողի կրթության վրա:

Գոյություն ունեն բազմաթիվ համակարգչային ծրագրեր այսպիսի զարգացում ապահովելու համար: Առկա համակարգչային ծրագրերից (Windows)Paint ծրագիրը հանդիսանում է դրանցից մեկը:

Բացահայտեք, թե ինչեր կարող են ստեղծել սովորողները Windows-իMovieMaker և iMovie ծրագրերի միջոցով: Ուսումնասիրեք Mac OS’s iLife-իGarageBand ծրագիրը,որը սովորեցնում է կիթար և դաշնամուր նվագել, ինչպես նաև ձայնագրել երաժշտություն: