Սեպտեմբերի 3-7

Ես նախագիծ

Նախագծի մասնակիցներ՝ 1-2-րդ դասարանների սովորողներ

Նախագծի տևողությունը՝ սեպտեմբերի 3-14

Ընթացքը՝ Սովորողները յուրացնում են ներկայանալու համար անհրաժեշտ բառեր և արտահայտություններ: Յուրաքանչյուր սովորող պատմում է իր մասին՝ անուն, ազգանուն, տարիք, նախասիրություն:

Նպատակը՝ սովորողները ձեռք են բերում հաղորդակցության և ներկայանալու համար անհրաժեշտ գիտելիքներ, որը հիմք է հանդիսանալու հաղորդակցության մակարդակը բարձրացնելու և զարգացնելու համար:

Արդյունք՝ արդյունքում ստանալու ենք անհատական փաթեթներ, որտեղ տեղադրվելու է սովորողի մասին պատմող տեսանյութ՝ 1-ին դասարանի սովորողների համար, և պրեզենտացիա՝ 2-րդ դասարանի սովորողների համար:

Իմ սիրելի ընտանի կենդանին

Նախագծի մասնակիցներ՝ 3-րդ դասարանի սովորողներ

Նախագծի տևողությունը՝ սեպտեմբերի 3-14

Ընթացքը՝ սովորողները յուրացնում են ընտանի կենդանիների անվանումները, սիրում եմ չեմ սիրում արտահայտությւոնները, նկարագրության համար անհրաժեշտ գիտելիքներ:

Նպատակը՝ սովորողները պատմում են իրենց սիրելի ընտանի կենդանիների մասին, որի արդյունքում զարգանում են և բանավոր և գրավոր հմտությունները: Սովորողները ձեռք են բերում գիտելիքներ նկարագրության, իրենց սիրելի կենդանուն դրական ներկայացելու հմտություններ:

Արդյունքում ստանում ենք ընտանի կենդանիների մասին պատմող նյութերի փաթեթ՝ պրեզենտացիայի, տեքստի կամ ֆիլմի տեսքով: Արդյունքը հրապարակվում է դասավանդողի բլոգում:

Summer is fun!(Ամառը զվարճալի է)

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ

Տևողությունը՝ սեպտեմբերի 3-14

Ընթացքը՝ սովորողները ներկայացնում են ամառը իր զվարճալի կողմերով: Պատմում են իրենց ամռան մասին:

Նպատակը

Սովորողները կիսվում են իրենց ամառային տպավորություններով, ներկայացնում են ամառը: Զարգանում է հաղորդակցական հմտությունը, պատմելու, նկարագրելու հմտությունը, որի ընթացքում ձեռք են բերում և յուրացնում նոր բառեր ու արտահայտություններ, ամրապնդում իմացածը:

Արդյունքում սովորողները պատրաստում են ուսումնական նյութեր՝ պատումի, տեսաֆիլմի կամ պրեզենտացիայի տեսքով, որը հրապարակում են իրենց անհատական բլոգներում, իսկ արդյունքը ամփոփվում է դասավանդողի բլոգում:

Advertisements