Դիջիպատում 2013-2014

Դիջիպատում 2013-2014

EnglishԴիջիպատում  2013-2014

Ի՞նչ ասել է թե Դիջիպատում: Առաջին հայացքից անհասկանալի և շփոթմունք առաջացնող մի բառ, որը, թերևս մեզ՝ Սեբաստացիներիս համար, շատ հարազատ է, քանի որ ունենք Դիջի,նշանակում է,  խոսքը ՏՀՏ միջոցների կիրառման, յուրացման և տարածման մասին է:

Ներածական մասից միանգամից անցնեմ բուն թեմային: Սկզբի համար ասեմ, որ աշխատանքս սկսեցի 2013թ.-ի օգոստոսի 20-ից, քանի որ վերադարձել եմ «Ստեղծագործական արձակուրդից»: Հայտնվելով մայր դպրոցում՝ քաջ գիտակցում էի, որ այս աշխարհը ամենևին նման չէ  իմ քիչ թե շատ ծանոթ աշխարհին:

Մուտքս միջին դպրոց լի էր անակնկալներով: Ամենից շատ անակնկալի եկա, երբ տեսա Մայր դպրոցում իրականացվող մեծամասշտաբ շինարարական աշխատանքները, որը դպրոցը դարձրեց իսկապես բաց և թափանցիկ:

Սկսվեցին կրթական նախագծերի մշակման աշխատանքները: Նախագծերը իրականացվում են ըստ կրթական տոնացույցի:

Վիկտոր Համբարձումյանի օրերի շրջանակներում ծանոթացանք կենսագրությանն ու Կտակին: Կատարեցինք թարգմանություն և այլ հատնի մարդկանց կտակներ, նամակներ շարքից ծանոթացանք Չառլի Չապլինի նամակին իր դստերը:

https://lasatryan.wordpress.com/2013/09/10/viktor-hambardzumyan/

Կոմիտասյան օրերին կատարված աշխատանքների արդյունքում ստացանք հետևյալ նախագիծը՝ https://lasatryan.wordpress.com/2013/09/27/komitas/

Մխիթար Սեբաստացու օրերը  Կրթահամալիրում: Այս անվանակարգի կողքով դժվար թե որևէ Սեբաստացի կարողանար անտարբեր անցնել: Անմասն չմնաց նաև իններորդ դասարանցիների մի խումբ, որոնք թարգմանությունների, ձայնագրությունների և տեսաֆիլմի միջոցով ներկայացրեցին մի ամբողջական նախագիծ՝

https://lasatryan.wordpress.com/2013/11/06/mkhitar-sebastatsi/

Արտասահմանյան գրականության օրերին ուսումնասիրեցինք O’Henry  “The Ransom of  Red Chief”: https://lasatryan.wordpress.com/2013/11/06/foreign-literature/

Այլ նախագծեր

Իրականացրել ենք նախագիծ երկրագնդի աղտոտվածության վերաբերյալ: Նախագիծը լինելով և՛ տեղեկատվական, և՛ ուսումնական, կարևոր տեղ զբաղեցրեց նախագծերի շարքում:

Հատկապես ուշագրավ էին տերմինների անգլերեն տարբերակները և սովորողների առաջարկած լուծումները մթնոլորտն ու շրջակա միջավայրը մաքուր պահելու ուղղությամբ: Անգլերենով  կազմակերպել ենք քննարկումներ, բանավեճեր, պատրաստել ենք պրեզենտացիա Power point ծրագրով:

https://lasatryan.wordpress.com/2013/11/07/pollution/

https://lasatryan.wordpress.com/%D5%BD%D5%B8%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D5%B2%D5%AB-%D5%A7%D5%BB/

2014 թվականին պատրաստվում ենք ներկայացնել այլ նախագծեր նույնպես: Առաջիկայուն մախատեսվում է իրականացնել <<Միջմշակութային հաղորդակցություն>> թեմայով նախագիծ, որի ընթացքում սովորողները կուսումնասիրեն այլ երկրների մշակույթները, կկատարեն համեմատություններ, կգտնեն նմանություններն ու տարբերությունները: Այս նախագիծը կզարգացնի սովորողների ընթերցելու, գրելու, լսելու և խոսելու հմտությունները միաժամանակ: Արդյունքը կլուսաբանվի mskh.am կայքում:

Leave a comment