Հորինված պատմություններ

Հրանտ Խաչատրյան

Մարդիկ ստեղծել են տարբեր սարքավորումներ, որոնք ավելի հարմարավետ են դարձնում մարդկանց կյանքը։ Օրինակ՝ ավտոմեքենաները օգնում են ավելի արագ տեղաշարժվել, բայց մեքենաների գազը ոչնչացնում է մթնոլորտը, որը մեզ պաշտպանում է ռադիոակտիվությունից և այլ տիզերային վտանգներից։ Մարդիկ կամաց-կամաց ոչնչացնում են այն մոլորակը, որը նրանց օգնում է գոյատևել տիեզերական պայմաններում։

Անիտա Գրիգորյան

Մկնիկը

Մի անգամ մկնիկը որոշեց գնալ զբոսնելու։ Մայրը պատվիրեց նրան զգույշ լինել և հեռու մնալ չար կենդանիներից։ Մկնիկը բնից դուրս եկավ և ուրախ- ուրախ սկսեց այս ու այն կողմ վազվզել։ Հանկարծ առչևը դուրս եկավ մի ահռելի արջ: Մկնիկը շատ վախեցավ, ուզեցավ փախչել բայց չկարողացավ: Մկնիկը շատ բանակներով մեղր տվեց արջին և նրանք ընկերացան: Նա գնաց տուն պատմեց մայրիկին, թե ինչ է եղել, և հետո իր մայրիկին ծանոթացրեց արջի հետ: Արջը նրանց շատ էր սիրում: Այդ օրվանից մկնիկն ու մայրիկը արջի տանն էին ապրում:

« Մեղուն »

Ժրաջան մեղուն ծաղկալից դաշտում նեկտար էր հավաքում:Արևի տակ երկար աշխատելով՝ նա հոգնեց և ծարավեց: Դաշտին մոտիկ մի փոքրիկ լիճ կար:Նա գնաց, մոտեցավ լճի մոտ ջուր խմեց: Նա շատ հավանեց լճի ջուրը: Հետո գնաց իր ընկերներին պատմեց թե այդ լճի ջուրը ինչ համեղ էր և քաղցրահամ: Եվ դրանից հետո երբ, որ իր ընկերներն էլ էին ծարավում, միշտ այդ լճի ջուրն էին խմում:

Սիրով Անիտա

Ճնճղուկը

Լուսինեն հոր հետ գնաց զբոսանքի: Ման էր գալիս, մեկ էլ լսեց՝ ինչ-որ մեկը ծվծվում է.

«Ծիվ-ծիվ:

Ծիվ-ծիվ:

Ծիվ-ծիվ»:

Մի փոքրիկ ճնճղուկ էր թռչկոտում ճանապարհի վրա փետուրները ցցած, գլորվում էր ոնց որ գնդակ: Պոչը կարճ էր, կտուցը դեղին, և ոչ մի տեղ էլ չէր թռչում: Երևում է, դեռ չէր կարողանում:

-Նայի՛ր, հայրիկ,- բղավեց Լուսինեն,- իսկական ճնճղուկ չի:
Իսկ հայրն ասաց.

-Չէ, իսկական ճնճղուկ է, միայն թե փոքրիկ է: Երևի բնից է ընկել:

Լուսինեն վազեց ու բռնեց ճնճղուկին:

Ճնճղուկն սկսեց ապրել Լուսինեենց տանը: Անընդհատ ճչում էր, ուտել ուզում: Այ, թե շատակե՜րն էր: Առավոտյան հենց որ արևը դուրս էր գալիս, նա ծվծվում էր եւ բոլորին արթնացնում:

Մի օր Լուսինեն ասաց.

-Ես սրան թռչել կսովորեցնեմ և բաց կթողնեմ:

Նա ճնճղուկին հանեց վանդակից, դրեց հատակին և սկսեց թռչել սովորեցնել:

-Դու թևերդ, ա՛յ, այսպես թափահարիր,- ասաց Լուսինեն եւ ձեռքերով ցույց տվեց, թե ինչպես պետք է թռչել:

Իսկ թռչունը ցատկեց պահարանի տակ:

Մի օր էլ կերակրեցին ճնճղուկին: Լուսինեն ճնճղուկին դրեց հատակին, որ թռչել սովորեցնի: Լուսինեն թափահարեց ձեռքերը, ճնճղուկն էլ թափահարեց: Թռա՜վ ճնճղուկը: Ահա նա թռավ խաղալքիների վրայից, բայց հանկարծ նորից ընկավ:

-Դու դեռ վատ ես թռչում,- ասաց Լուսինեն:- Արի ես քեզ մի օր էլ կերակրեմ:

Կերակրեց, կերակրեց, իսկ մյուս օրը ճնճղուկը թռավ Լուսինեի աթոռի վրայից: Թռավ սեղանի վրա դրված սափորի վրայից: Միայն պահարանի վրայից թռչել չկարողացավ, ցած ընկավ: Երևում է, էլի պետք էր կերակրել: Մյուս օրը Լուսինեն ճնճղուկին իր հետ տարավ պարտեզ եւ այնտեղ բաց թողեց: Այս անգամ ճնճղուկը թռավ ճյուղի վրա, հետո ավելի բարձրացավ, հետո էլ թռավ ու գնաց:

Ապրի, Լուսինեն, կերակրեց, խնամեց ճնճղուկին, մինչև նա դարձավ ուժեղ, մինչև ամուր թևիկներ ունեցավ: Դուք էլ նույնը արեք, սիրելի երեխաներ, երբ տեսնում եք վնասված կենդանու, խնամեք նրան: Շուտով կգա ձմեռը, ինքներդ մի կերակրաման պատրաստեք թռչունների համար եւ մեջը հացի փշրանք լցրեք, որ թռչունները սոված չմնան: Եղեք լավ ընկերներ, թե՛ ձեր ընկերների, եւ թե՛ կենդանիների համար:

Բայց Լուսինեն այնքան կերակրեց ճնճղուկին, որ ճնճղուկը գիրացավ  և էլ  չկարողացավ թռչել դեպի հեռու երկինք: Լուսինեն շատ էր տխրել, որ ճնճղուկը էլ թռչել չի կարողանում: Լուսինեն ճնճղուկին տարավ իր տուն, նրա հետ մարզվեցին, թևիկները թափահարեցին: Մի խոսքով, այնքան պարապեցին, որ ճնճղուկը նորից նիհարեց: Ամեն օր ճնճղուկը իր ընկերների հետ գալիս էր Լուսինեյենց պատշգամբի մոտ, և Լուսինեն ճնճղուկին ու իր  ընկերներին հաճույքով կերակրում էր: Բայց եկավ ձմեռը: Ճնճղուկն ու իր ըներները չվեցին տաք երկրներ: Լուսինեն տխրեց: Փաստորեն ճնճղուկը խոսել գիտեր   և դրա մասին Լուսինեն չգիտեր: Ճնճղեւկը նամակ էր գրել Լուսինեյին: Գրել էր, որ շուտով կվերադառնա: Ճնճղուկը վերադարձավ: Նորից Լուսինեն կերակկրում էր նրան ու իր ընկերներին:

Ցտեսություն:

 

Քեթրին Եփրեմյան

Լոլիկը և գազարը

Լինում է չի լինում   գազարագույն  գազար և կանաչ   լո

լիկ:Այս գազարը երբեք կանաչ լոլիկ տեսած չի լինում:

Գազարն   ասաց.
_Դու  ով ես?

Լոլիկը  պատասխանեց.

_Ես կանաչ լոլիկ  եմ:Ես  ու դու թթուդրիքի  համար ենք: Մենք թթվելու ենք նույն տակառի մեջ:Մեզ հետ

լինելու են վարունգը, ծաղկակաղամբը, կաղամբը,

դափնետերևը, նեխուրը, սխտորը, սև պղպեղը,

սոխը, կծու և  քաղց    պղպեղները:

 

Սոնա Շահսուվարյան

Ինչպես անձրևը ուրախացրեց բոլորին

Մի անտառում կենդանիներ էին ապրում, որոնք այլևս անձրև չէին սիրում: Անձրևը նեղացավ կենդաանիներից, և ասաց արևին, որ իրենք միասին դուրս գան, և հայտնվի իրենց ընկեր ծիածանը: Արևը համաձայնվեց: Մի օր կենդանիները երկինք նայեցին, որ տեսնեն, թե ինչ եղանակ է, և տեսան, որ երկնքում անձրևն է և արևը: Նրանց միությունից հայտնվել էր երփներանգ, գեղեցիկ և մեծ ծիածանը:Կենդանիները շնորհակալություն հայտնեցին անձրևին, որ նա ծիածանին իրենց հյուր բերեց: Անձրևն ուրախացավ, որ բոլորը նորից իրրեն սիրում են: Կենդանիներն ամեն օր անհամբեր սպասում էին անձրևին և անձրևից հետո հայտնվող ծիածանին

 

Advertisements