Սեբաստացու Օրերը կրթահամալիրում

Նոյեմբերի 13-17

Նախագիծ՝ Պապն ու շաղգամը

Մասնակիցներ՝ 3-րդ դասարանի սովորողներ

Նախագծի տեսակը՝ Կարճաժամկետ

Տևողությունը՝ նոյեմբերի 13-17

Նախագծի նպատակը՝ Սովորողները անգլերեն ներկայացնում են հեքիաթը, յուրացնում են կարևոր բառեր ու արտահայտություններ:

Զարգանում է բանավոր խոսքը, հարստանում է բառապաշարը, ձեռք են բերում բեմական խոսքի հմտություններ:

Արդյունք՝ Ռադիոներկայացում, որը կհրապարակվի դասավանդողի բլոգում և կնվիրենք Սեբաստացու Օրերին:

 

Նախագիծ՝ Իմ դպրոցը

Մասնակիցներ՝ 4-րդ, 5-րդ դասարանների սովորողներ

Նախագծի տեսակը՝ Կարճաժամկետ

Տևողությունը՝ նոյեմբերի 6-17

Նպատակը՝4-րդ, 5-րդ դասարանների հետ իրականացնելու ենք ՞Իմ դպրոցը՞ թեմայով նախագիծ, որտեղ օգտագործելու են նկարագրության համար կարևոր արտահատություններ: Նյութը ներկայացնելու են պատումի, տեսաֆիլմի կամ պրեզենտացիայի տեսքով:

Արդյունքում ստանալու ենք դպրոցի մասին պատմող նյութեր, որոնք հրապարակելու են սովորողների բլոգներում և որպես նախագծի արդյունք՝ հրապարակվելու են դասավանդողի բլոգում:

 

Սովորող-Սովորեցնող նախագիծ

Նախագծի տեսակը՝ երկարաժամկետ

Մասնակիցներ՝ 5-րդ դասարանի սովորողներ և 10-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ Ավագ սովորողները կրթահամալիրի ամսագրերից կատարելու են առակների թարգմանություններ: Նյութին ծանոթանալու են կրտսերները: Կազմելու են հարցեր և պատրասվելու են հանդիպում-քննարկման:

Արդյունքում սովորողների մոտ կզարգանա քննարկելու, հաղորդակցվելու հմտությունը, ինչպես նաև առակները շատ կարևոր խորհուրդներով թույլ կտան սովորողներին արտահայտել իրենց կարծիքներն ու տեսակետները:

Advertisements