Uncategorized

Անգլերենի դասավանդումը կրտսեր դպրոցում

Անգլերենի դասավանդումը կրտսեր դպրոցում

Կրտսեր դպրոցում դասավանդելը, թերևս, ամենապատասխանատու օղակն է, որտեղ դասավանդման հիմքում ընկած է սովորողի մեջ հետաքրքրություն, սեր առաջացնելը դեպի այս կամ այն առարկան: Այն կարող է հանդիսանալ հիմք և հենասյուն ուսումնական գործընթացում ճիշտ կողմնորոշվելու և արդեն իսկ յուրացրած հմտություններն ու կարողությունները գործի դնելու, գործունեության վերածելու համար:

Դասավանդման ընթացքում անպայմանորեն օգտագործվում են ՏՀՏ միջոցներ և գործիքներ՝ ձայնագրիչ, ֆոտո և տեսախցիկ, համակարգիչ(նոթբուք, նեթբուք), որը միացված է ինտերնետին: Այս գործիքների կիրառումը թույլ է տալիս ստեղծել ուսումնական նյութեր՝ տեսաֆիլմերի տեսքով, ստեղծել կարաոկեներ, աուդիո գրքեր:

Այս օղակում դասավանդելը կարևոր է բոլոր առարկաների դեպքում: Անգլերենի դասավանդման մեջ կարևոր է, որպեսզի սովորողը ճանաչողությունից գնա դեպի ինքնուրույն հաղորդակցություն: Ճանաչողությունն իրենից ներկայացնում է տարրական բայց հիմնային բառապաշարի յուրացում, որը սովորողը հետագայում կիրառում է հաղորդակցվելու ժամանակ:Այդպիսի բառապաշար ապահովում են գույների, թվերի, ընտանի և վայրի կենդանիների, հագուստ, միրգ, բանջարեղեն և այլն, անգլերեն համարժեքների յուրացումը: Այս փուլում միաժամանակ սկսվում է խոսքի ձևավորումը՝ բառակապակցությունների, նախադասությունների կազմության միջոցով՝ Ներկայանալ(անուն, ազգանուն, տարիք), սիրելի կենդանի, ազգություն, մարմնի մասեր: Կարող են զուգակցվել կենդանիների ու թվերի հետ: Օրինակ՝ two pigs, three pigs……, ten pigs, հագուստը՝ գույնի հետ: Սովորողները կարողանում են նկարագրել մարդկանց, թե ինչ հագուստ ունի հագին, ինչ գույնի է, իսկ հաղորդակցման համար անհրաժեշտ արտահայտությունները յուրացվում են ինքնաբերաբար:

Օրինակ՝ This is(it is) a dress (a shirt, a skirt… ). It is pink(yellow, green, ……)

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s