Ուսումնական ճամփորդություն (Educational trips)

Կրթական ծրագրի փոխանակում և հայրենագիտական ճամփորդություն

Նախագծի մասնակիցներ՝ 4-5-րդ դասրանի սովորողներ

Տևողությունը՝ շարունակական

Նպատակը՝ Սովորողները ուսումնական ճամփորդությունների շրջանակներում այցելում են ինչպես թանգարաններ, պատկերասրահներ, թատրոն, կինո, այնպես էլ տարբեր տեղամասերի հայտնի և ոչ հայտնի մշակութային հաստատություններ, եկեղեցիներ: Ճամփորդությունը նպաստում և զարգացնում է սովորողների մոտ խմբային գործունեության գաղափարը, պատասխանատվությունը: Ճամփորդության նպատակն է նաև տեսականից անցում կատարելը գործնականի, երբ սովորողները ոչ միայն լսում , այլև իրենց աչքով են տեսնում իրենց կողմից ուսումնասիրվող թեման:

Կրթական փոխանակումների ծրագիրը թույլ է տալիս ծանոթանալ այլ դպրոցների և ուսումնական հաստատությունների ծրագրերին և մեթոդներին և ներկայացնել իրենցը: Կիսվել տպավորություններով և կարծիքներով:

Ընթացքը՝ սովորողները ինֆորմացիա ենգտնում այցելության համար նախատեսված վայրի մասին: Գտնում են հայտնի վայրերը, առանձնահատկությունները, նշանակությունը: Առարկայի առանձնահատկությունից ելնելով՝ կատարում են նաև թարգմանություններ:

Արդյունք՝

  • Սովորողների որոնողական և հետազոտական կարողությունների զարգացում
  • Հոգևոր ու  մշակութային  արժեքների ձևավորում ու զարգացում
  • Սովորողների կողմից ֆոտոպատումների, պատումների, տեսաֆիլմերի ստեղծում, հրապարակում բլոգներում, ենթակայքում։
Advertisements