Ամանորյա նախագծեր

Ամանորյա երազանք

նախագծի տեսակը՝ երկարաժամկետ

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ սովորողները ծանոթանում են ամբողջ աշխարհում նշվող տոներին, տոների առանձնահատկություններին: Զարգանում է լեզվամտածողությունը, լայնանում է իմացումի շրջանակը:

Ընթացք՝

Սովորողները պետք է համացանցից գտնեն տեղեկություն որևէ երկրում նշվող այդ տոնի մասին: Նյութը պարզեցվելու է դասարանում, ներկայացվելու է դասարանում։ Սովորողները փորձելու են համեմատել և հակադրել՝ գտնելով նմանություններն ու տարբերությունները: Նյութը տեղադրելու են իրենց անհատական բլոգներում:

Ակնկալվող արդյունք՝

Կունենանք տարբեր երկրների ավանդույթների մասին պատմող ուսումնական նյութեր՝ ֆիլմի կամ պրեզենտացիայի տեսքով:

Deck the hall

Երգի ուսուցում

Մասնակիցներ՝ արևելյան դպրոց-պարտեզի 2-րդ դասարանի սովորողներ

Նախագծի տեսակը՝ կարճաժամկետ

Տևողությունը՝դեկտեմբեր 10-20

Մասնակիցներ՝ 2-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ Երգի միջոցով սովորողները յուրացնելու են գործողություն պարունակող բառապաշար: Ուրախ անգլերեն, որը դինամիկ է և ուսուցողական:

Արդյունք՝ կարաոկեի պատրաստում, համերգ-ներկայացում մարմարյա սրահում:

 

Advertisements