Մայիսյան նախագծեր

Fables(Առակներ)

Մասնակիցներ՝ 5-րդ դասարանի սովորողներ

Տեսակը՝ շարունակական

Նպատակը՝ սովորողները թարգմանում են սեբաստացի սովորողների կողմից հորինված առակները։ Թարգմանված առակը հրապարակում են իրենց անհատական բլոգում: Նախագիծն ամփոփվում է դասավանդողի բլոգում: Զարգանում են սովորողների թարգմանական և վերլուծական հմտությունները, դատողությունը։ Ձեռք են բերում նոր բառապաշար։

Արդյունքում ստանում ենք երկլեզու առականի, որը յուրաքանչյուր սովորող տեղադրում է իր անձնական բլոգում, իսկ արդյունքը ամփոփվում է դասավանդողի բլոգում։

Ակնկալվում է պատկերազարդ էլեկտրոնային գրքի ստեղծում:

Թարգմանությունները՝ սովորողների բլոգներում

My school

Նախագծի տեսակը՝ կարճաժամկետ

Տևողություն՝ մայիսի 10-20

Նախագիծ՝ My school

Նախագծի մասնակիցներ՝ արևմտյան դպրոցի 1-5-րդ դասարանների սովորողներ

Նախագծի ընթացքը՝

Սովորողները ներկայացնում են իրենց դպրոցը, դպրոցի առարկաները անգլերեն: Զարգանում է լեզվամտածողությունը, ձեռք են բերում նոր բառապաշար: Կարողանում են արտահայտել իրենց մտքերն անգլերեն, որի միջոցով զարգանում են գրելու, խոսելու, կարդալու հմտությունները: Ինձպես նաև ձեռք են բերում նկարագրության համար անհրաժեշտ բառեր, արտահայտություններ:

Արդյունքում ստանում ենք դպրոցի մասին պատմող նյութեր, որոնք սովորողները տեղադրում են իրենց անհատական բլոգներում, իսկ արդյունքն ամփոփվում է դասավանդողի բլոգում:

Հայրենագիտական ճամփորդություն դեպի Էջմիածին, ուսումնական այց Արշալույսի վարպետաց տուն

Advertisements