Հոկտեմբեր՝ նախագծեր

Ես կարող եմ (I can…)

Նախագծի մասնակիցներ՝ 1-3-րդ դասարանների սովորողներ

Նախագծի տևողությունը՝ հոկտեմբերի 5-20

Ընթացքը՝ Սովորողները իրենց յուրացրած գիտելիքները ներկայացնում  են որպես կարողություն:

Նպատակը՝ սովորողները ձեռք են բերում գիտելիքներ բառերի, բառակապակցությունների, տեքստի տեսքով, որը ներկայացնելու են որպես կարողություն I can կապակցության միջոցով:

Արդյունք՝ արդյունքում ստանալու ենք սովորողների կարողությունները արտահայտող տեսաֆիլմեր, իսկ արդյունքը հրապարակվելու է դասավանդողի բլոգում:

 

Թարգմանում ենք ….

Fables(Առակներ)

Մասնակիցներ՝ 5-րդ դասարանի սովորողներ

Տեսակը՝ շարունակական

Նպատակը՝ սովորողները թարգմանում են սեբաստացի սովորողների կողմից հորինված առակները։ Թարգմանված առակը հրապարակում են իրենց անհատական բլոգում: Նախագիծն ամփոփվում է դասավանդողի բլոգում: Զարգանում են սովորողների թարգմանական և վերլուծական հմտությունները, դատողությունը։ Ձեռք են բերում նոր բառապաշար։

Արդյունքում ստանում ենք երկլեզու առականի, որը յուրաքանչյուր սովորող տեղադրում է իր անձնական բլոգում, իսկ արդյունքը ամփոփվում է դասավանդողի բլոգում։

Ակնկալվում է պատկերազարդ էլեկտրոնային գրքի ստեղծում:

Advertisements