Հայրենագիտական ճամփորդություն դեպի Էջմիածին, ուսումնական այց Արշալույսի վարպետաց տուն

Ճամփորդության օր՝ 10-15․05․2019

Մեկնում՝ 10։30, Արևմտյան դպրոցի հայրենագիտական կայանից

Վերադարձ՝ նույն օրը, 16։30-ին

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4-րդ  դասարան և մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խումբ(4-5-րդ դասարանի սովորողներ)

Համակարգող՝  Գրետա Բակունց

Պատասխանատու դասավանդողներ՝ Լիանա Ասատրյան,

Այցելվող վայրեր՝ Արմավիր մարզի  Էջմիածնի եկեղեցիներ, Արշալույսի   վարպետաց  տուն

Նպատակը՝

  • Ճամփորդությամբ ուսուցում
  • Տարեթվերի վերաբերյալ խնդիրների ուսումնասիրություն
  • Շարժման և  ժամանակի վերաբերյալ խնդիրների  կազմում ու լուծում
  • Սովորողների որոնողական և հետազոտական կարողությունների զարգացում
  • Հոգևոր ու  մշակութային  արժեքների ձևավորում ու զարգացում
  •  Պատմության, հայրենագիտության և մաթեմատիկայի միջև միջառարկայական կապերի հաստատում
  • Ուսումնահայրենագիտական, ճանաչողական կարողությունների ձևավորում և զարգացում
  • Նոր և հետաքրքրաշարժ խնդիրների կազմում և լուծում
  • Բացօթյա մաթեմատիկայի դասի անցկացում

Նախագծի իրականացման ընթացքը

Ճամփորդության  նախապատրաստում՝

  • Սովորողները  մաթեմատիկայի տեսանկյունից ուսումնասիում են այցելվող վայրերը
  • Սովորողները իրենց բլոգներում  տեղարդրում են ուսումնասիրություն այցելվող վայրերի մասին
  • Սովորողների կողմից  շարժման, ժամանակի ,  տարեթվերի   վերաբերյալ  խնդիրների կազմում

Ճամփորդության  իրականացում՝

  •  Առաջին կանգառ ՝ Արմավիր մարզի  Էջմիածին քաղաք։  Պատմության և մաթեմատիկական տեսանկյունից ուսումնասիում ենք Էջմիածնի եկեղեցիները  և շրջակա տարածքը։  Երաժշտական դադար՝ Կոմիտաս. «Հա՛յր մեր», <<Քրիստոսի մեջ մեր հայտնեցավ>>։
  • 2-րդ  կանգառ՝  Արշալույսի   վարպետաց  տուն։

Անհրաժեշտ իրեր՝

  • Ուսապարկ
  • Օրապահիկ/բրդուճներ, քաղցր որևէ բան/
  • Թեյ, ջուր
  • Թաց ու չոր անձեռոցիկներ
  • Անձրևանոց
  • Աղբի տոպրակ, ձեռնոց

Ճամփորդի պարտականություններ՝

  • Լինել հետազոտող, գտնել-տեսնել-նկարել-հիշել գեղեցիկը։
  • Չվնասել բնությունը, չաղտոտել այն
  • Լինել հոգատար, ուշադիր ընկերեների նկատմամբ
  • Չբերել՝ գազավորված ըմպելիք, արևախաղիկ, չիփս
  • Չուտել մեքենայի մեջ

Արդյունքը՝

  • Նոր և հետաքրքրաշարժ խնդիրների կազմում և լուծում
  • Սովորողները   շարժման, ժամանակի ,  տարեթվերի   վերաբերյալ  իրենց  կազմած խնդիրները  կտեղադրեն  իրենց բլոգներում
  • Սովորողների որոնողական և հետազոտական կարողությունների զարգացում
  • Հոգևոր ու  մշակութային  արժեքների ձևավորում ու զարգացում
  • Սովորողների կողմից ֆոտոպատումների, պատումների, տեսաֆիլմերի ստեղծում, հրապարակում բլոգներում, ենթակայքում։
Advertisements