Թարգմանություններ

Դպիրյան հոդվածի թարգմանություն։

  1. The knowledge acquired in the result of creative work is always with the learner

Արվեստի ու տեխնոլոգիայի համադրությունը բարձրացնում է ստեղծականությունը

Սովորողի առօրյայում ստեղծականության բարձրացումը կարող է երբեմն վհատեցնող թվալ: Այնուամենայնիվ, ուսումնական ծրագրի մեջ մտնելով՝ արվեստի և ակադեմիական կրթության համագործակցությունը կարող է բարձրացնել սովորողների մոտիվացիան և ներգրավվածությունը ուսման մեջ: Սա նաև արդյունավետ միջոց է ակադեմիական ձեռքբերումների բարձրացման համար:

Արվեստի միջոցով սովորողները ձեռք են բերում ինքնավստահություն և ինքնագնահատական, որը թույլ է տալիս արտահայտել և բացահայտել իրենց անհատականությունը:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սովորողները, ովքեր կանգնած են դպրոցից դուրս մնալու վտանգի առաջ, ձեռք են բերում դրական վերաբերմունք իրենց անձի և ապագայի նկատմամբ, բարձրանում է ակադեմիական ձեռքբերումների մակարդակը, նվազում է հանցավորության հավանականությունը:

Արտիստիկ միջավայրում ինքնաարտահայտվելով և հաջողության հասնելով՝ հատկապես հատուկ կարիքով սովորողները կարող են ձերբազատվել մեկուսացված լինելու զգացումից, երբ աշխատում են առօրյայում:

Ներկայիս տեխնոլոգիական միջոցները թույլ են տալիս այն ներառել արդեն իսկ գործող ուսումնական ծրագրում:

Արվեստի դերը հատուկ կարիքով սովորողների համար

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ արվեստը շարունակ հատուկ կարիքավոր սովորողներին ներգրավում է զննության, փորձի, համեմատության, դատողության գործընթացներում, որոնք կարևոր մետա-գիտակցական գործիքներ են, որոնց հետ բախվում են ուսման, վարքի և ուշադրության խնդիր ունեցող սովորողները:

Ուսուցիչները պարզել են, որ արվեստը թույլ է տալիս հասկանալու սովորողների ուժեղ և թույլ կողմերը, կապակցել գիտելիքները իրենց դասավանդման և ծրագրի պլանավորման հետ:

Արվեստը թույլ է տալիս սովորողներին կապակցել միմյանց և մեկը մյուսի հետ, ձևափոխել միջավայրը կրթության համար, հնարավորություն է ընձեռում անմիջական ներգրավվածություն ունենալ արվեստի և արվեստագետների հետ, ապահովել ներգրավվածությունը արվեստային գործընթացում:

Հետևյալ դասընթացները ցույց են տալիս, թե ինչ ազդեցություն է ունենում արվեսը հատուկ կարիքով սովորողների վրա.

Բեմականացումը զարգացնում է լեզվական և գրական հմտությունները, երաժշտության միջոցով ակադեմիական փաստերը ավելի հեշտ են յուրացվում, դարձնում են այն հաճելի և հեշտ, կերպարվեստըզարգացնում է գրագիտության, հաշվելու և  գրելու հմտությունները: Նկարչությունն ու ներկելը կարող են նպաստել պատկերներ, հակասություններ, սահմաններ, տարածական հարաբերություններ, չափսեր և այլ մաթեմատիկական գաղափարներ յուրացնելուն:

Չափազանց կարևոր է ներգրավել բանիմաց ուսուցիչների, ովքեր կարող են հարմարացնել իրենց դասավանդումը աշակերտակենտրոն, ստեղծական գործընթացին այլ ուսուցիչների, սովորողների և ընտանիքների հետ և ապահովել տեխնոլոգիապես հագեցած դասարաններ:

Հատուկ կարիքով շատ սովորողներ պայքարում են արտահայտելու իրենց մտքերն ու զգացմունքները: Նրանք կարող են դժվարանալ գտնել ճիշտ բառը կամ արդյունավետ օգտագործել լեզուն: Վիզուալ արվեստի տեակները, ինչպիսիք են ներկելը, նկարչությունը, երաժշտությունը և համակարգչային գրաֆիկան, նրանց հնարավորություն են ընձեռում հաղորդակցվել մարդկանց հետ ոչ խոսքային ճանապարհով:

Արվեստի և տեխնոլոգիայի համակցումը թույլ է տալիս սովորողներին լինել ներգրավված ուսումնական գործընթացում և իրենց շրջապատող աշխարհում:

Արվեստի և տեխնոլոգիայի համակցման գործիքներ

Ասպիսով, ինչպե՞ս է պետք տեխնոլոգիան ներմուծել արվեստի մեջ, որպեսզի դրականորեն ազդել սովորողի կրթության վրա:

Գոյություն ունեն բազմաթիվ համակարգչային ծրագրեր այսպիսի զարգացում ապահովելու համար: Առկա համակարգչային ծրագրերից (Windows)Paint ծրագիրը հանդիսանում է դրանցից մեկը:

Բացահայտեք, թե ինչեր կարող են ստեղծել սովորողները Windows-իMovieMaker և iMovie ծրագրերի միջոցով: Ուսումնասիրեք Mac OS’s iLife-իGarageBand ծրագիրը,որը սովորեցնում է կիթար և դաշնամուր նվագել, ինչպես նաև ձայնագրել երաժշտություն:

 

 

Ինչու ես չեմ հանձնարարում տնային աշխատանք 

Քեթի Սլութերը, ով դասավանդում է անգլերեն արևմտյան Միչիգանի 8–րդ դասարանում, ժամանակին դասավանդել է միջին, ավագ դպրոցներում և համայնքային քոլեջում, ունի անգլերենի դասավանդման Մագիստրոսի աստիճան, ասում է. 

Տնային աշխատանք՝ հավերժական պայքր սովորողների, ծնողների և դասավանդողների միջև: 

Այն երևում է իմ ֆեյսբուքյան և Թվիթերյան մեկնաբանություններում:    Բողոքող ծնողների խոսքերը՝ կապված իրենց երեխաների տնային հանձնարարությունների քանակի, դժվարության, կամ բացարձակ անհեթեթության հետ: 

Տնայինը բոլորին անհանգստություն է պատճառում, այնպես չէ՞: Դասավանդողները ատում են գնահատման գործընթացը, սովորողները ատում են հանձնարարությունների կատարելը, իսկ ծնողներն ատում են, երբ խնդրում են իրենց երեխաներին կատարել տնային հանձնարաությունները: Այսպիսով, ինչու՞ է այն հանձնարարվում: Ինչի՞ն է նպաստում տնային աշխատանքը:  

Որպես ավագ դպրոցի դասավանդող, ես անկեղծորեն ընդունում եմ, որ չափազանց քիչ տնային եմ հանձնարարում: Ես միշտ հիմնվել եմ իմ անձնական փորձի վրա, բայց ես տեսա, որ տնային աշխատանք կատարող սովորողները ՞ Լավ՞ սովորողներն էին, իսկ տնայիններ չկատարողները՝ ՞Վատ՞ սովորողները: Ուսումնական տարվա մեկնարկից 2 շաբաթ անց ես հասկացա, թե ով է միշտ կատարելու տնայինները, իսկ ով երբեք չի կատարելու դրանք: 

Ես սկսեցի ինձ հարցնել.  

-Եթե իմ սովորողների հոծ զանգվածը չի կատարում տնային առաջադրանքները՝ ինչի՞ համար է այն: 

Եվ եթե տնայինը անհրաժեշտ չէ քննության գնահատականի համար՝ ինչու՞ եմ ես հանձնարում այն: 

Եվ եթե դա է սովորողի ձախողման պատճառը, արդյոք նրանց ստացած գնահատականը արտացոլում է իմ դասի չափանիշներին համապատասխանելու իրենց կարողությունները, թե այն արտացոլում է ռեսուրսների պակասությունը: 

Վերջին մի քանի ամիսներին ես իմ ազատ ժամանակը անցկացրել եմ տնային աշխատանքների փորձառությանը նվիրված ընթերցանությամբ, և հետաքրքիր էր իմանալ, թե արդյոք ես սխալվել եմ իմ համոզմունքներում: Շատ դասավանդողներ կողքից նկատել էին, որ ես գրեթե տնային առաջադրանք չեմ հանձնարարում ավագ դպրոցի ավագ սովորողներին: Թվում է, թե այն միտք, որ դու տնային չես հանձնարարում, քեզ դարձնում է ՞Չափազանց հեշտ՞ դասավանդող, իսկ երբ դու ծանրաբեռնում ես ենթերցանությամբ և գրելով, վերածվում ես ՞Դժվար՞ դասավանդողի, և հետևաբար ՞Լավ՞ դասավանդողի:  

Վերանայելով տնային առաջադրանքներըՏարբեր կրիքներին աջակցող լավագույն փորձառություններ կոչվող Քեթի Վաթերլոթի գրքում ես կարդացիտնային առաջադրանքների մշակույթի մասին, և թե ինչպեսէհետևյալ գաղափարը՝ ՞ավելի շատ հանձնարարելը դարձնում է ավելի խելացի ու ավելի լավը՞,  արմատավորվել մեր հասարակության որակյալ կրթության տեսության մեջ: 

Շատ ծնողներ, ովքեր բողոքում էին իրենց երեխաների անվերջանալի տնայիններից, նույնպես հարցաքննում են քիչ (կամ ոչ մի) տնային հանձնարարող ուսուցչին: Ի՞նչ է անում այդ ուսուցիչը: Ինչու՞ տնային չի հանձնարարում: Իր բնագավառում կամ իր մասնագիտության մեջ ուսուցչի վստահությունը որպես փորձագետ՝ լրջորեն  քննվում են: 

Տնայինը նույնքան օգտակա ր է որքան  հանձնարարությունը և նրա հետապնդած նպատակը:  

Տնայինը որպես տնային իրականում ավելի վնասում է քան նպաստում: 

Երբ ես որոշում եմ որևիցե գնահատական դնել մատյանում ,ես ինքս ինձ հարցնում եմ. 

-Արդյո՞ք այս առաջադրանքը ցույց է տալիս, թե սովորողը յուրացրել է (թե չի յուրացրել) այս դասին համապատասխանող չափանիշը: Եթե պատասխանը ՞ոչ՞ է, ես չեմ գնահատում: 

Սա ազդեց այն հանգամանքի վրա, որ ես իմ գնահատման մատյանում ունենամ ավելի քիչ գնահատականներ, քան շատ ուսուցիչներ,և ես նամակներ էի ստանում, թե ուրիշ ինչ պետք է գրանցվի մատյանում սովորողների գնահատականների հետ: 

Ամեն օր, երբ իմ սովորողները ներս են մտնում, բլից առաջադրանքների կողքին(ինչը նրանք կատարում են  դասարան մտնելուն պես) գրատախտակին առկա են լինում  թվանշաններ(որոնք համապատասխանում են  իմ չափանիշներին: Իմ դասարանները անընդհատ զբաղված են՝ զանգից զանգ։ Վերջերս մենք Մակբեթ էինք կարդում: 

Այո, ես կարող եմ հանձնարարել ընթերցանությունը որպես տնային, բայց որտե՚ղ դա կթողնի դանդաղ ընթերցողներին, որոնք նոր են անգլերեն սովորում, և/կամ սովորողներին, ովքեր ժամանակ չունեն ընտանեկան/անձնական պարտականությունների պատճառով։ Ի՚նչ կպատահի, եթե ինքնուրույն ընթերցանության արդյունքում միայն մեկ սովորող ՚հասկանա՚ դա։ 

Դպրոցը նախատեսված չէ որպես թակարդ, որը անընդհատ փորձում է ձախողել սովորողներին։ Դպրոցը նախատեսված է որպես գործիք, որպեսզի օգնի սովորողներին սովորել և սովորեցնել, թե ինչպես սովորել։ Մենք գրականությունը՝ ինչպես Մակբեթը, կարդում ենք միասին, որովհետև դադար տալն ու բացատրելը օգնում են սովորողներին իմանալ՝ երբ ինքնուրույն դադար տալ ու հարցնել։ Կարդալիս ես աշատերտներին սովորեցնում եմ գրել իրենց ստեղծագործության պատճենի վրա։ Ես նրանց սովորեցնում եմ նորից կարդալ և հասկանալ իմաստը։ 

Իմ հանձնարարած տնայինը բաժանվում է երկու կարգերի՝վարժանք կամ նախնական ուսուցում։ Վարժանքը նշանակում է, որ ես գիտեմ՝ սովորողները հասկացել են գաղափարը և նրանք պարզապես վարժանքի կարիք ունեն։ Ես պետք է ասեմ սովորողներին ընտրել Մակբեթից մի հատված, որը մենք արդեն կարդացել ենք և ուշադրություն դարձնել դրա փոխաբերական լեզվային առանձնահատկություններին։ Երբ նրանք աշխատանքը բերում են դասարան, մենք պետք է քննարկենք, թե ինչ են հետ վերդարձրել, բայց ես չպետք է գնահատեմ դա։ Ես ուզում եմ տեսնել, արդյո՚ք նրանք ՚հասկացել՚ են, այսպիսով պաշտոնապես կգնահատվեն ավելի ուշ կամ եթե ես նորից սովորեցնեմ այն։ 

՚ Նախնական ընթերցանությունը՚  իրենից ներկայացնում է հանձնարարել սովորողներին կարդալ ինչ-որ բան, որը ես գիտեմ՝ նրանք կարող են հաղթահարել։ 

Միգուցե ես մի հատված նախատեսեմ քննարկման համար։ Ես միավորներ չեմ տալիս դրա կատարման համար, բայց ոչ պաշտոնապես գնահատում եմ արդյոք ընթերցանությունը լա՚վ է ընթանում, արդյոք նրանք ՚Հասկացե՚լ՚ են գաղափարը, որի վրա աշխատում ենք։ 

Երբ ես հանձնարարում եմ  լրացուցիչ աշխատանքը, ես սովորողներիս հիշեցնում եմ դրանց կատարման ընտրության մասին։  

Մեր դպրոցը սովորողներին լայնածավալ գրադարանային ժամերի հնարավորություն է ընձեռում, այսպիսով  ովքեր տանը հարմար տեղ չունեն առաջադրանքը կատարելու համար,կարող են կատարել այն ուսուցչի օգնությամբ։  

Գրեթե ամեն օր ես հասանելի եմ դասերից հետո, որպեսզի օգնեմ սովորողներին կամ պարզապես նրանց տեղ տամ տնայինները կատարելու համար։ 

Մենք նաև ունենք այսպես կոչված  Երրորդ Շրջանի ընդլայնում։ Սա կես ժամանոց դադար է 2-րդ և 4-րդ շրջանների միջև, որպեսզի սովորողները ամեն ինչ կատարեն վարժանքից մինչև տնայինների ժամը։ Առնվազն շաբաթը մեկ անգամ սովորողները ստանում են իրենց գնահատականները ՝  իրենց երկարացված օրվա ուսուցչի կողմից։ 

Ի վերջո, ես սեվորողներին տնային չեմ հանձնարարում չկատարելու համար։ 

Ես նաև չեմ պատրաստվում պատժել նրանց զրո գնատականներով, որոնք ցույց չեն տալիս հմտացման չափանիշներ։ 

Երբ ծնողը իմ դասարանում նայում է իր երեխայի գնահատականին, ես ուզում եմ, որ նրանք իմանան, որ գնահատականը ցույց է տալիս, թե այդ պահին հմտացման որ մակարդալում է գտնվում սովորողը Անգլերեն 12-ում։ Ոչ թե այն բանի համար, որ նրանք լավ են աշխատել։ Ոչ թե ժամանակի կռիվ տան բասկետբոլի պարապմունքի և փոքրիկ քույրիկին խնամելու միջև, մինչդեռ մայրիկն աշխատում է 2-րդ հերթափոխով։ Ոչ որովհոտև նրանք դեռ սովորում են անգլերեն։ 

Ես առայժմ  կարողանում եմ իմ դասարանը դարձնել խստապահանջ և մրցակցային. ես դա պարզապես չեմ անում  անիմաստ տնային առաջադրանքներով ծանրաբեռնելով:  

Advertisements